Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունները «ստրախովկա» են արել՝ մարդկանց դեպի Վարդան Ղուկասյան ուղղորդելով. Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)


Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը միանշանակ քաղաքական հետապնդում է համարում երեկվանից իր թիմի և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունները՝ շեշտելով, որ նախընտրական քարոզարշավի նախավերջին օրն իր դեմ իրականացված այդ գործողությունները խոչընդոտել են իր քարոզարշավը: Այս մասին Գյումրիի քաղաքապետի թեկնածուն նշեց Euromedia24-ի հետ զրույցում՝ ընդգծելով, սակայն, որ դրանով չեն կարող իր վրա ճնշում գործադրել և դա չի կարող ազդել ընտրություններում հաղթելու իր վճռականության վրա:

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը նաև մեկնաբանեց երեկ՝ մարտի 27-ին, Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպված նախընտրական բանավեճից հետո իր կողմից արված հայտարարությունը, որում Մարտուն Գրիգորյանն անդրադարձել էր Գյումրիի քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և ասել, որ Վարդան Ղուկասյանի անունը տալուց հետո են իր հորն ու որդուն ձերբակալել: Գրիգորյանը հայտարարել էր, որ «իշխանությունները ընդդիմադիր թեկնածուներից մեկին ուռճացնում են, արհեստական տոկոսներ են տալիս այդ թեկնածուին, որպեսզի գյումրեցին, չուզենալով այդ թեկնածուին տեսնել քաղաքապետի պաշտոնում, չգնա, Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկի»: Վարդան Ղուկասյանն էլ, անդրադառնալով այս խոսքերին, ասել էր, թե ինքը սպասում էր նման հայտարարության, որ իր մասին պիտի ասեն, թե իշխանություններն իրեն պաշտպանում են:
Հարցին՝ արդյոք կարծում եք, որ Վարդան Ղուկասյանը «իշխանությունների մարդն է», Մարտուն Գրիգորյանը պատասխանեց, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել:

«Վարդան Ղուկասյանը լավ չի հասկացել այդ ամեն ինչը և իմ խոսքը լրիվ ուրիշ ձևով է մեկնաբանել: Ես ասել եմ, որ ոչ թե մեղադրում եմ Վարդան Ղուկասյանին, այլ ես իշխանությունների մասին եմ խոսել, որ իշխանությունները ամեն ինչ անում են, ուղղորդում են մարդկանց դեպի Վարդան Ղուկասյան», - պարզաբանեց Մարտուն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարտուն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Նա գլխավորում է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական ցուցակը: Երեկ՝ մարտի 27-ին, իրավապահ մարմինները խուզարկություն էին իրականացրել «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբներում, գրասենյակներում ինչպես նաև՝ Մարտուն Գրիգորյանի տանը, որից հետո ձերբակալվել էին նրա հայրը և որդին: Քաղաքապետի թեկնածուն հայտարարել էր, որ դա ընտրությունների նախօրեին իր դեմ իրականացվող քաղաքական հետապնդում է: Հաջորդ օրը Կամո Գրիգորյանը և Կարեն Գրիգորյանը ազատ արձակվեցին, սակայն Հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն սահմանեց հետևյալ սահմանափակումներով՝ չշփվել վարույթով անցնող մարդկանց հետ և 20:00-08:00-ն մնալ տանը:

Արամ Սարգսյան

Լրահոս

Կարևոր
Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով
Այդ երեխան հանցագործ չէ․ մի քանի մայրեր նստացույց են անում Դավիթին ազատելու պահանջով
Հայաստանը ճակատագրական ընտրության առաջ. Պուտինը պահանջում է ընտրություն՝ ԵՄ թե՞ ԵԱՏՄ
Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին
Այստեղ ենք մնալու, որ երկրորդ Եռաբլուր չունենանք․ հերոսի կին
Մի շաբաթ նստացույց ենք անելու, առավոտից երեկո. Դավիթի վիճակը կրիտիկական է. Սայիդա Պողոսյան
ԱՍԵԱՆ-ի երկրները կոչ են արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից
Ունեցել ենք տհաճ միջադեպ, հարձակում է եղել վարորդի վրա, 3 անձ ձերբակալվել է. Ավինյան
Կարևոր
ԱՄՆ-ն նախատեսում է ապրիլի 13-ին սկսել Իրանի ծովային շրջափակումը
ՈւՂԻՂ. Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն կալանավորված Դավիթի
Արաղչի. Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիրը չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով
Մասկը հայտարարել է, որ Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում
Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Իրանի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հնարավորությամբ
Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ
Հունգարիայի ընդդիմությունը սկսել է տոնել հաղթանակը ընտրություններում
Լույսը վառի՛ր. Կյանքի դասեր
Փեզեշքիան. Իրանը կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ
Թրամփը սպառնացել է ոչնչացնել «այն, ինչ մնացել է Իրանից»
Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից. Գարեգին Բ

Լրացուցիչ նորություններ

...

Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով

Հայաստանը ճակատագրական ընտրության առաջ. Պուտինը պահանջում է ընտրություն՝ ԵՄ թե՞ ԵԱՏՄ

Մի շաբաթ նստացույց ենք անելու, առավոտից երեկո. Դավիթի վիճակը կրիտիկական է. Սայիդա Պողոսյան

Իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից

Ունեցել ենք տհաճ միջադեպ, հարձակում է եղել վարորդի վրա, 3 անձ ձերբակալվել է. Ավինյան

ՈւՂԻՂ. Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն կալանավորված Դավիթի

ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին․ իրավապաշտպան (տեսանյութ)

Առաջինն են գնալու Հայաստանից․ շատերը տներ ունեն դրսում, մի մասն էլ երաշխիքներ, որ կպահեն իրենց. Բաբուխանյան (տեսանյութ)

Մահը սարսափելի չէ, սարսափելին մեռելի պես ապրելն է, միայն Կարապետյանը կարող է ապահովել խաղաղություն (տեսանյութ)

Պետությունը, որն իր անվտանգությունը կապում է թշնամու հետ, ստորագրում է իր կործանման տակ. Միքայելյան (տեսանյութ)

Խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե մուրալով, այլ՝ ուժով․Հարություն Հարությունյան (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկայիս վարչապետն է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Քեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ. մեր ընտրությունը՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյան. Կարապետյան (տեսանյութ)

Պետք է կանգնեցնե՛նք Նիկոլ Փաշինյանին. կա միայն մեկ առաջնորդ, որը կարող է դա անել. Ալեքսան Ալեքսանյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Փոփոխությունը սկսվում է այսօր՝ Սամվել Կարապետյանի հետ․ հանրահավաք՝ Ազատության հրապարակում

Հայկ Բաբուխանյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)

Վճռորոշ պահը եկել է․Ի՞նչ է սպասվում. Մեղադրանք՝ Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար

ԱՄՆ-ն պատասխան է տալիս․ «դժոխքի դարպասները» բացվում են

Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․Քերոբյան (տեսանյութ)

Եթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)