Նախկին կանադա-ամերիկյան հարաբերությունների դարաշրջանն ավարտվել է․ Կանադային դժվար ժամանակներ են սպասվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին, փոխանցում է Bloomberg-ը։
«Նախկին հարաբերությունները, որոնք մենք ունեցել ենք Միացյալ Նահանգների հետ՝ հիմնված մեր տնտեսությունների ինտեգրման խորացման և անվտանգության ու ռազմական ոլորտում սերտ համագործակցության վրա, ավարտվել են։ Թե կոնկրետ ինչ է անելու ԱՄՆ-ն հետո, պարզ չէ, բայց մի բան պարզ է մենք՝ կանադացիներս, ընտրության ազատություն ունենք։
Մենք ունենք իշխանություն և Մենք ենք մեր տան տերը», - ասել է Քարնին: Բացի այդ, Կանադայի վարչապետը նշել է ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առեւտրային հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ։