Մյանմայում և Թաիլանդում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մինչ այժմ գրանցվել է 59 զոհ և ավելի քան 250 վիրավոր, այս մասին հայտնել է News18-ը։Զոհերից 55-ը և 200 վիրավորները գրանցվել են Մյանմայում երկու իրար հաջորդող երկրաշարժերի հետևանքով։
Մինչդեռ Թաիլանդում գրանցվել է 4 զոհ և ավելի քան 50 վիրավոր։ Բացի այդ, 81 մարդ անհետ կորել է։ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ առնվազն 800 000 մարդ ցնցումներ է զգացել 7,7 մագնիտուդով Մյանմայի երկրաշարժի ժամանակ։Աղբյուրի տեղեկացմամբ՝ ըստ Սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի՝ Մյանմայում տեղի է ունեցել առնվազն վեց հետցնցում, որոնցից վերջինը՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ։
Երկրաշարժի հետևանքով փլուզվել է Մյանմայի Մանդալայ քաղաքում գտնվող խորհրդանշական Ավա կամուրջը։