Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում կալանավորված և պաշտոնանկ արված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեդ Փեհլիվանը։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքին Օզերը։
«Հերթական անօրինական ձերբակալումը. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը կալանավորվել է»,- գրել է Օզերը X-ի իր միկրոբլոկում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Փեհլիվանին։