Լիբանանը և Սիրիան համաձայնագիր են ստորագրել իրենց սահմանների սահմանազատման և համագործակցության շուրջ՝ սահմանամերձ շրջաններում անվտանգության պահպանման համար, այս մասին հաղորդում է The Associated Press-ը (AP):Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան և նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ Աբու Քասրան համաձայնագիրը ստորագրել են մարտի 27-ի երեկոյան՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում անցկացված բանակցությունների արդյունքների ամփոփումից հետո։
Լիբանանը և Սիրիան նաև պայմանավորվել են «ակտիվացնել փոխգործակցության մեխանիզմները»՝ արձագանքելու խնդիրներին՝ հանուն սահմանի երկու կողմում անվտանգության:
Պաշտպանության նախարարների հանդիպմանը ներկա է եղել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ իբն Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը։Մարտի սկզբին սիրիա-լիբանանյան սահմանին զինված բախումներ են սկսվել սիրիական ուժերի և «Հեզբոլահ» շարժման զինյալների միջև։ Պատճառը, Սիրիայի նոր իշխանությունների հայտարարությունների համաձայն, «Հեզբոլահ»-ի կողմից սիրիական բանակի երեք զինծառայողների առևանգումն ու սպանությունն էր։