Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) նախազգուշացրել է Բեյրութի հարավում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտին մոտալուտ ավիահարվածի մասին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը, այս մասին X սոցիալական հարթակում հաղորդագրություն է տարածել ԻՊԲ խոսնակ Ավիչայ Ադրայը։
«Զգուշացում բոլորին, ովքեր գտնվում են քարտեզի վրա կարմիրով նշված շենքում և դրա հարևան շենքերում. դուք գտնվում եք «Հեզբոլլահ»-ի հետ կապված օբյեկտների մերձակայքում», - գրել է խոսնակը՝ գրառմանը կցելով համապատասխան լուսանկար:
Նա բնակիչներին կոչ է արել անմիջապես տարհանվել և առնվազն 300 մետր հեռանալ նշված տարածքից, որտեղ ակնկալվում են իսրայելական ուժերի հարվածները: