Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլը հարցազրույց էր տալիս իրականում ոչ թե հայ ժողովրդի, այլ իր դրսի պատվիրատուների համար․ Արմեն Աշոտյան


Հայաստանի դավադիր ռեժիմի պարագլուխն իր վերջին հարցազրույցով կրկին համաշխարհային քաղաքագիտության նոր հակառեկորդ սահմանեց։
Միայն խեղված իրականության մեջ ապրող երկրում է հնարավոր սեփական ժողովրդի գլխին 50 րոպեանոց պանտոմիմա խաղարկել «խաղաղության համաձայնագրի մասին»՝ առանց այդ փաստաթուղթը հրապարակելու։

Սա քաղաքական աբսուրդի ժանրի հերթական ֆեյերիան էր՝ ճամարտակել հանրության առջև մի թեմայի շուրջ, որի կապակցությամբ զավեշտալի կռուտիտներով հրաժարվում ես նույն հանրությանը ներկայացնել համապատասխան նյութերը։

Ջուրը գցելով մինչ այս պահը հնչած՝ ՔՊ-ական քարոզիչների նախորդ «աշխատանքը», թե իբր հանրությունն արդեն տեղյակ է փաստաթղթից՝ Նիկոլը հարցազրույց էր տալիս իրականում ոչ թե հայ ժողովրդի, այլ իր դրսի պատվիրատուների համար։

Միակ լապշան, որ նախատեսված էր հենց հայ ժողովրդի թաց խմորից առանց այդ էլ՝ ծանրացած ականջների համար, դա բրենդային աներեսությամբ կրկնվող մանտրան էր, որ «մենք ոչինչ էլ չենք զիջել»



Այս ինքնամոռաց դերվիշական պտույտի մեջ, սակայն, Փաշինյանը չէր մոռանում կրկնել, որ զիջումների մասին խոսույթը «դրսից ներմուծված» նարատիվ է։

Ո՞ր դրսից, Նիկոլ։ Ասեմ, եթե մոռացել ես քո արևմտյան շախ տվողներին։ Հայաստանի զիջումների մասին պաշտոնապես բարձրաձայնել է Գերմանիայի ԱԳՆ-ն, Եվրապառլամենտի մի խումբ առաջատար պատգամավորներ և, գիտե՞ս՝ ո՞վ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենն իր երևանյան ասուլիսին (բառացի. The remaining unsolved issues were solved by concessions from the Armenian side- Հայաստանի կողմից արված զիջումներով են լուծվել մնացած չլուծված խնդիրները):

Բայց դու շարունակիր ապուշացնել ժողովրդին «գլխացավի դեպքում կտրում ենք գլուխը և դառնում աննախադեպ առողջ» զառանցանքով։

«Միակողմանի պարտավորություններ տեքստում չկան»,- շարունակում է իր պորտապարը Փաշինյանը, ում ճանաչելով՝ կարող ենք վստահ լինել, որ, օրինակ, կողմերից մեկը պարտավորվում է տարեկան 100 զոհ մատուցել «խաղաղության» մեհյանին, իսկ մյուսը՝ պարտավորվում է չպահանջել դրանից ավելին։ Սրանից ցայտուն «երկկողմ պարտավորությո՞ւն»: Սակայն Փաշինյանը չի հանգստանում, և պսևդոինտելեկտուալ տարերքի մեջ ժայթքում է մի նոր «գոհարով»։ Պարզվում է, որ «միջպետական հայցերը միջազգային ատյաններին խաղաղության հաստատման համար են»։ WTF,- կասեր իրեն հարգող ցանկացած «ֆիրմա» քաղ. գործիչ, о*ренеть,- կարձագանքեին իրեն եվրասիական տարածքից։

Փաստորեն ամբողջ աշխարհը, մոլորված և տգետ, մինչ այսօր դիմում էր միջազգային դատարաններ արդարության վերականգնման և լեգիտիմ պատժի համար, այնինչ ժամանակակից աշխարհի պայծառճակատ Նիկոլ Իբն Խատտաբը գտել է միջազգային իրավունքի իրական իմաստը։

Տխմարությունների շարանն այս անգամ ևս չշրջանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեման։ Հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» հետ այդ հարցի շաղկապումը հակասում է հենց այդ խմբի մանդատին, որ տրվել է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Իսկ այդ հակամարտությունը, ինչպես ապացուցեց, օրինակ, նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջին բանաձևը, լուծված չէ։

Արցախյան բանակցությունների իրական բովանդակության և իմաստի մասին նրա հիմարություններին նույնիսկ անդրադառնալու կարիք չկա, առավել ևս՝ երբ նա դեռ չի հրապարակել 2019-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից իրեն արված առաջարկությունն ամբողջությամբ։

Իսկ Հայաստանի ինքնիշխանությունը պատմական մինիմումի հասցրած, տարածքային ամբողջականության պահպանման համար մատը մատին չտվող, պետականությունը հանուն սեփական իշխանության Անկարայում և Բաքվում գրավ դնելու պատրաստ գործչի արտանետումներն «աննախադեպ ինքնիշխան և ազատ» լինելու մասին ծաղր են հայ ժողովրդի երեսին, լորձոտ և դեղնադարչնագույն ծաղր։

Ալիևին հաճոյանալու տարերքը և հիվանդագին վախերը Նիկոլին հասցրել էին այն աստիճանի, որ բանակի մասին խոսելիս նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս խնդիր չունեն լուծելու, մոռանալով նույնիսկ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հենց հիմա ծառայող ստորաբաժանումների մասին։

Գիտեմ, որ ոմանք կասեն, թե իր ստորությունն ու անբարոյականությունը պարզ են, բայց խնդրում եմ չմոռանալ, որ Նիկոլը շարունակում է իր կռիվը հայ հասարակության միտքը պղտորելու և միամիտների սրտերը գրավելու ուղղությամբ, մանավանդ՝ նվազագույն վարկանիշի պարագայում։ Ուստի վստահ եմ, որ ոչ մի կեղծիք, որքան էլ այն բացահայտ լինի, չպիտի մնա անպատասխան։

Վերջիվերջո, Հայաստանին ոչ թե խոսացող, այլ մտածող գլուխ, ոչ թե վերբալ սուտը քողարկող, այլ աշխատող ձեռքեր են պետք։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
22.03.2025

Լրահոս

Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու
Ասիայում գազի մատակարարումները հասել են 6 տարվա նվազագույնին
Սպիտակ տունը Իրանի վերաբերյալ երեք սցենար ունի․ WP
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ
Ալիևին անհրաժեշտ է այս իշխանության վերընտրվելը և կներկյացնի նոր զիջման պահանջներ. Արա Պապյան (տեսանյութ)
Դատախազը պահանջում է չվերացնել Վեհափառի խափանման միջոցը․Փաշինյանը կներկայացնի 2025–ի հաշվետվությունը
Ճապոնիայի նոր ռազմականացումը սպառնում է ամբողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը. Պատրուշև
Առաջադրումների փուլը մեկնարկել է, բայց գրանցվողներ դեռ չկան
Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող  հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում  և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ)
Ապականել են մեզ հասած ֆանտաստիկ գրագետ Երևանը՝քաղաքը չունի մասնագետներ, բայց ունի մեծաբերան խոսողներ (տեսանյութ)
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Դանակահարություն Մրգաշեն գյուղում․ տղամարդը մահացել է
Թրամփը սպառնացել է ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանից․Փաշինյանի հանդիպումը՝ խոշոր գործարարների հետ
Հունիսի 7-ի ընտրություններին ում եք պատրաստվում տալ ձեր ձայնը․ հարցում քաղաքացիներից
Նեթանյահուն Վենսի հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունների ձախողումը
Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia 24-ի եթերում
Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել. Նարեկ Կարապետյան
Ֆիդան. Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է լինել նրա պատմության մեջ ամենակարևորը
Այսօրվանից ընդունվում են քաղաքական ուժերի փաստաթղթերը․ Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԻՀՊԿ

Լրացուցիչ նորություններ

...

Ապականել են մեզ հասած ֆանտաստիկ գրագետ Երևանը՝քաղաքը չունի մասնագետներ, բայց ունի մեծաբերան խոսողներ (տեսանյութ)

Հունիսի 7-ի ընտրություններին ում եք պատրաստվում տալ ձեր ձայնը․ հարցում քաղաքացիներից

Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia 24-ի եթերում

Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել. Նարեկ Կարապետյան

Այսօրվանից ընդունվում են քաղաքական ուժերի փաստաթղթերը․ Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԻՀՊԿ

Սոֆիա Հովսեփյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում

Պուտինը վախենում է․ Թրամփի կոշտ հայտարարությունը ցնցում է բոլորին

Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով

Հայաստանը ճակատագրական ընտրության առաջ. Պուտինը պահանջում է ընտրություն՝ ԵՄ թե՞ ԵԱՏՄ

Մի շաբաթ նստացույց ենք անելու, առավոտից երեկո. Դավիթի վիճակը կրիտիկական է. Սայիդա Պողոսյան

Իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից

Ունեցել ենք տհաճ միջադեպ, հարձակում է եղել վարորդի վրա, 3 անձ ձերբակալվել է. Ավինյան

ՈւՂԻՂ. Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն կալանավորված Դավիթի

ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին․ իրավապաշտպան (տեսանյութ)

Առաջինն են գնալու Հայաստանից․ շատերը տներ ունեն դրսում, մի մասն էլ երաշխիքներ, որ կպահեն իրենց. Բաբուխանյան (տեսանյութ)

Մահը սարսափելի չէ, սարսափելին մեռելի պես ապրելն է, միայն Կարապետյանը կարող է ապահովել խաղաղություն (տեսանյութ)

Պետությունը, որն իր անվտանգությունը կապում է թշնամու հետ, ստորագրում է իր կործանման տակ. Միքայելյան (տեսանյութ)

Խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե մուրալով, այլ՝ ուժով․Հարություն Հարությունյան (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկայիս վարչապետն է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Քեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ. մեր ընտրությունը՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյան. Կարապետյան (տեսանյութ)