Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։

Արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ ապահովեց գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոսեցին ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ՀԸԳՀ-ն որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական իրավական շրջանակ լինելու փաստը և բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը բարեփոխումներին՝ չնայած գոյություն ունեցող մարտահրավերներին։

«Մենք գնահատում ենք Հայաստանի իշխանության կողմից արձանագրված առաջընթացը, սակայն պետք է համատեղ ուժերով թափ հաղորդենք բարեփոխումների ընթացքին և խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ լիարժեք գործի դնելով ՀԸԳՀ-ի ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական զարգացման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման առումով։

Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը կընդլայնի մեր համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները և մուտքի արտոնագրերի ազատականացումը»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր բացման խոսքում նշեց որ «աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո առանցքային է ՀՀ կենսական օրակարգի՝ բարեփոխումների ընթացքի քննարկումն ու գնահատումը, քանի որ դրա ճիշտ ընկալումը, ճանաչումն ու իրականացումը կարևոր են երկրի կայուն զարգացման և առաջընթացի համար»։ Նա նաև հավելեց.

«Չնայած առկա ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի կառավարությունն անշեղորեն շարժվում է բարեփոխումների իրականացման իր նախանշած ուղիով՝ ընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ»:Փոխվարչապետն իր ելույթում կարևորեց նաև ԵՄ-ի հետ խորացող երկկողմ հարաբերություններից բխող հավակնոտ մոտեցումների ձևավորման գործընթացները՝ մասնավորապես այս պահին բանակցվող Հայաստան-Եվրամիության գործընկերության նոր օրակարգը և այն աջակցելու համար Եվրահանձնաժողովի հետ քննարկման փուլում գտնվող Հայաստանին տրամադրվելիք ԵՄ Դիմակայունության և աճի պլանը:

Հրավիրված բանախոս, Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, տիկին Մեգլենա Կունևան ներկայացրեց Բուլղարիայի բարեփոխումների և ԵՄ-ին անդամակցության փորձը։

Նա ընդգծեց պետական կառավարման կուռ համակարգի առանցքային կարևորությունը, ԵՄ-ին առնչվող բարեփոխումների հաջող իրականացման համար։ՀԸԳՀ արտագնա երկրորդ հանդիպմանը վերահաստատվեց Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը։

Առաջ շարժվելով՝ կողմերը շարունակելու են համատեղ աշխատել բարեփոխումների առաջմղման, կառավարման համակարգի ամրապնդման և ՀԸԳՀ-ի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։

Լրահոս

«Դիմել ենք Բաքվում հայ ռազմագերիներին տեսակցելու համար».ի՞նչ են փորձագետները քննարկել Ադրբեջանում (տեսանյութ)
Արտաշավանում բшխվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինն էլ բшխվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա 6 վիրшվոր
Հորմուզ․երկրորդ իրանական նավը ճեղքել է շրջափակումը․Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի (տեսանյութ)
Չորս ժամ անհետացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը չի հերքում իր մասնակցությամբ ծեծկռտուքի լուրերը (տեսանյութ)
Բուբնովը ցածր է գնահատել Սպերցյանի խաղը
Թուրքիայի դպրոցներից մեկում կան զոհեր
ՀՀ սկսել են ներկրվել վիրահատող ռոբոտներ, գերժամանակակից տեխնոլոգիաներ են. Փաշինյան (տեսանյութ)
Թոշակառուն 900 դրամով տուդա-օբրատնի 5 հատ տոմս կարող է առնել ՀՀ-Կիպրոս. Փաշինյան (տեսանյութ)
Ազգային ժողովից վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են․ Փաշինյանը՝ Աղաջանյանին (տեսանյութ)
Հորմուզում լարվածություն․ իրանական նավերը շրջանցում են սահմանափակումները
Դատական համակարգը գործում է օրենքով, ոչ թե ժողովրդի կամքով, ինչպես ուզում է դարձնել Փաշինյանը
Կարևոր
Սպասվում են պատմական իրադարձություններ, ՀՀ-Ադրբեջան խաղաղությունն ունի ուժեղ իրավական հիմք. Փաշինյան
Ընտրությունների շեմին սկանդալ․ իշխանությունները անցնում են կոշտ քայլերի
Եթե դուք ձեր հաղթանակի վրա վստահ եք, ինչո՞ւ եք թիրախավորում ընդդիմությանը․ լրագրողը՝ ՔՊ-ականին
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը հետաձգվեց, այն կվերսկսվի ապրիլի 17-ին
«Ամեն ինչ էլ հնարավոր է բանակցությունների միջոցով». փոխվարչապետը՝ երկաթուղու կառավարման մասին
Խաչատուր Սուքիասյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայ գործարարների ունեցած խնդիրների մասին
Պատերազմը կավարտվի այսպես թե այնպես․ Թրամփը՝ Իրանին. ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Արմեն Պետրոսյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը. Սաղաթելյան

Լրացուցիչ նորություններ

...

Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար

«Չի կարող նման բան, քաղաքական հայտարարություն է». Սուքիասյանը՝ Կարապետյանի հայտարարությունների մասին

Հայաստանի վարդերը գնում են մինչև անգամ Նյու Յորք. Սուքիասյան

Հայաստանում զանգովի և կամայական արդարադատություն է. Կանխատեսումներ անելը բավականին դժվար է

Պատգամավորական ցուցակներում ինձ մի փնտրեք. Նաիրի Սարգսյան