Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաղաղության համաձայնագրին կից կա գաղտնի արձանագրություն. Ալիևը պահանջում է Տիգրանաշենը (տեսանյութ)

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու մոտ ժամանակներում, եթե ընդհանրապես այն երբևէ ստորագրվի: Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին:

Գրիգոր Բալասանյանն առաջին հերթին մատնանշում է այն փաստը, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մինչ օրս չի հրապարակվել, և մարդիկ չգիտեն՝ ինչ բովանդակությամբ փաստաթուղթ է Երևանը պատրաստվում ստորագրել Բաքվի հետ և արդյոք այն բխում է Հայաստանի ազգային շահերից:

«Ես չեմ բացառում, որ կան նաև պայմանագրին կից գաղտնի արձանագրություններ, որովհետև Ալիևի ախորժակը հաշվի առնելով՝ ես չեմ հավատում, որ նա մեկ վայրկյանում դարձավ խաղաղասեր: Ավելին, ես կարծում եմ, որ սա ծուղակ է հայկական կողմի համար: Ալիևի ձեռագիրը շատ լավ իմանալով՝ կարող ենք կանխատեսել, որ աշխատելու են հետևյալ տրամաբանությամբ. ինչ-որ մի բան հետո կստորագրվի ինչ-որ մի հարթակում, դա կլինի, օրինակ, Մոսկվան, Ալիևը կսպասի՝ մինչև Հայաստանն իր ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կկատարի, հետո կսկսի մեղադրել հայկական կողմին իր դիրքերը ռմբակոծելու, դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ստանձնած պարտավորությունները ոչ արագ կատարելու մեջ և մի օր էլ կհայտարարի պայմանագրից դուրս գալու մասին, բայց դա կհայտարարի՝ ցույց տալով, որ Հայաստանն էր մեղավոր, որ ինքը դուրս եկավ պայմանագրից: Իսկ պայմանագրի ստորագրումը, կարծում եմ, կլինի այն ժամանակ, երբ այն հավանության արժանանա տարածաշրջանային տերությունների՝ Իրանի և Ռուսաստանի կողմից», - մասնավորապես նշեց միջազգայնագետը:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Հայաստանն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Սակայն Բաքուն նախընտրեց հանդես գալ միակողմանի հայտարարությամբ: Ադրբեջանի այդ առաջարկությունները վերաբերում էին Բաքվի առաջադրած հերթական երկու նախապայմանին՝ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարմանը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր հերթին հայտարարեց, որ հաջորդ փուլում Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը և մայր օրենքից հեռացնի իբրև թե Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, ինչպես նաև՝ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին և 20-ին հայտարարել է, որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել համաձայնեցված փաստաթղթի տակ՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:


Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Օպերատոր՝ Սուրեն Դավթյան

Մոնտաժը՝ Արարատ Գրիգորյանի

Լրահոս

Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան
Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով
Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ
Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
Կալասը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին
Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ)
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավnր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է
Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)
Պուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելի
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Վթարային ջրանջատում Երևանի հարյուրավոր հասցեներում
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Բանակցություններ՝ ՌԴ վառելիքի ներմուծման շուրջ. Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա (տեսանյութ)
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
Եվրոպայում տիրող շոգը հանգեցրել է ռելսերի դեֆորմացիայի և ասֆալտի հալման․ ՄԱԿ
Թրամփը պնդել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ից

Լրացուցիչ նորություններ

...

Արևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան (տեսանյութ)

«Շուն-շանգյալ» նայում են կռիվները, ուրախանում. Սամվել Կարապետյանի առաջարկը կքննարկենք (տեսանյութ)

Տեսախցիկները ֆիքսել են Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողին

Կատարը նշել է Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների թեմաները

Անհեթեթություն է Փաշինյանի այն պնդումը, որ Ցեղասպանությունը չպետք է «զենքայնացվի». Արմեն Այվազյան

Կատարի ԱԳՆ-ը չի տեսնում առաջընթաց իրանական ակտիվների ապասառեցման գործում

ՔՊ-ն ընտրել է ԱԺ փոխնախագահներին․Թուրքիայի և Ադրբեջանի՝ համատեղ հայտը

Գնաճ, թանկացումներ. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած ՀՀ քաղաքացին

ՀԷՑ-ը «քցել» են իրանց ոտին, ցուցանիշները կատաստրոֆիկ են, լուրջ մի' ընդունեք պետականացումը

Եթե Լիլիթ Ղազարյանի հեռացումը քաղաքական լիներ, կիրականացվեր 5 տարվա ընթացքում․ Անահիտ Ավանեսյան

ՔԿՀ-ներում կան ծանր առողջություն ունեցող անձինք, ինչո՞ւ բուժօգնություն չեք ցուցաբերում

Ասում էին՝ 6 ամիս հետո ապահովագրության համակարգը կպայթի. ինպե՞ս է Ավանեսյանը գնահատում համակարգը

Նրանք, ովքեր 183 օր կգտնվեն ՀՀ-ում, կընդգրկվեն առողջության ապահովագրության մեջ․ Անահիտ Ավանեսյան

2028-ին 3 մլն բնակչությանը կներառենք առողջապահության ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան

«Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ–ի փաստարկները նույնանում են․ Գալյան

ՈՒՂԻՂ․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը

ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան

Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)