Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաղաղությունը, որ միայն Քրիստոսով կտրվի, աշխարհը չի կարող տալ․ Բերիո Հայոց թեմի առաջնորդ


Արևագալի ժամերգություն է կատարվել Սրբոց Քառասնից մանկան մայր եկեղեցում։ Հայտնում են Բերիո Հայոց թեմի մամուլի ծառայությունից։  «Չորեքշաբթի, 19 Մարտ 2025-ի առաւօտուն, հանդիսապետութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեանի, Արեւագալի ժամերգութիւն կատարուեցաւ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցւոյ մէջ, մասնակցութեամբ՝ Հոգշ. Տ. Մանուկ վրդ. Պարիխանեանի, Հոգշ. Տ. Արմէն Աբղ. Գալաճեանի եւ եկեղեցւոյ քահանայ հայրերուն։ Մեծ Պահքի հոգեպարար աղօթքներ արտասանելով հաւատացեալները հոգեպէս ներշնչուեցան։

Իր հայրական պատգամը ժողովուրդին ուղղեց Առաջնորդ Սրբազան Հայրը։ Ան դիտել տուաւ, որ քառասնօրեայ պահեցողութիւնը լաւագոյն առիթն է քայլ մը աւելի Աստուծոյ մօտենալու, երկու քայլ աւելի կատարելութեան աստիճանը բարձրանալու, երեք քայլ աւելի առաքինութիւններ ձեռք բերելով աստուածահաճ կեանք ապրելու եւ չորս քայլ աւելի ինքնաքննութեան ճամբով հասնելու այն ճշմարտութեան, ուր կրնանք ամբողջական կերպով ճանչնալ զԱստուած՝ սիրոյ աղբիւրը, փրկիչը, ներողամիտ եւ ողորմած հայրը։

Սրբազան Հայրը Արեւագալի արարողութեան ընթացքին արտասանուող Ս. Ներսէս Շնորհալի հայրապետին աղօթքը մէջբերելով, քանի մը ճշմարտութիւններ մատնանշեց։ Ա. Աստուած է հոգեւոր, իմացական լոյսը։ Լոյսը մարմին առնելով մեր մէջ բնակեցաւ, որպէսզի աստուածային լոյսով լուսաւորէ մեր ներաշխարհը։ 

Ս. Ներսէս Շնորհալի հայրապետ զԱստուած իբրեւ ճշմարիտ լոյս կը գովաբանէ եւ զայն իբրեւ այդպիսին կը ներկայացնէ, ինչպէս Սաղմոսերգուն ալ իր արտայայտութեան մէջ կը յիշէ. «Քու լոյսովդ է, որ մենք լոյսը կը տեսնենք»։ Մենք բոլորս աստուածային իմաստութեան լոյսին կարիքը ունինք, որպէսզի այդ լոյսով կարողանանք տեսնել աստուածային ճշմարտութիւնը, ճանչնալ զայն եւ ըստ այնմ դրսեւորել մեր կեանքի ընթացքը։

Բ. Սրբազան Հայրը աղօթքի ճշմարտութեան ընդմէջէն շեշտեց, թէ ինչպէս նոյն լոյսը մարմին ստանալով աշխարհ կը խոնարհի, Փրկիչը կը հանդիսանայ ողջ մարդկութեան եւ այդ փրկութիւնը կը շնորհէ Խաչի ճամբով, ատոր համար ալ կ՚ըսէ. «Մենք քու խաչիդ կ՚ապաւինինք»։ Հաւատացեալը քառասնօրեայ Պահեցողութեան ընթացքին աւելիով պէտք է բացուի սոյն ճշմարտութեան եւ խաչին խորհուրդին հետ հաղորդ դառնալով ամբողջական հաւատքով եւ վստահութեամբ ապաւինի խաչին զօրութեան եւ Խաչեալին, որուն համար Ս. Ներսէս Շնորհալի կը հրաւիրէ մեզ աղօթքի ճամբով ապաւինելու Քրիստոսի Ս. Խաչին։ 

Գ. Խաչին եւ փրկութեան ճամբով մեզի տրուած ներքին խաղաղութիւնն է, աստուածային խաղաղութիւնն է, որ միայն Քրիստոսով կը տրուի, աշխարհը չի կրնար տալ։ Այդ իմաստով, Քրիստոս ինք կը հանդիսանայ Խաղաղութեան Իշխանը, համաձայն Եսայի մարգարէութեան, եւ որուն համար Քրիստոս եկաւ աշխարհ՝ այդ խաղաղութիւնը հաստատելու մարդոց սրտերուն մէջ, ինչպէս իր աշակերտներուն յիշեցուց եւ ըսաւ. «Ես ձեզի իմ խաղաղութիւնս է որ կու տամ, որ կը տարբերի այս աշխարհի խաղաղութենէն»։ Դ. Քրիստոս աստուածային ողորմութիւնն է։
Ամբողջ աշխարհը այսօր կը տառապի այդ ողորմութեան բացակայութենէն։

Հետեւաբար, հաւատացեալները Քրիստոսը որպէս ողորմութեան աղբիւր կը հրաւիրեն, որ իրենց մէջը ժայթքի եւ իր ողորմութեամբ ողողէ զիրենք եւ ողջ աշխարհը վայելէ այդ ողորմութիւնը, այդ ողորմութեամբ առաջնորդուի եւ իր կեանքը արժեւորէ։ Սրբազան Հայրը գնահատեց հաւատացեալները, իրենց նախանձախնդրութեան համար եւ պատուիրեց, որ շարունակ օրհներգեն զԱստուած, Աստուածաշունչը կարդան եւ առանց տկարանալու, աղօթքով Հօր Աստուծոյ ողորմութիւնն ու առաջնորդութիւնը հայցեն։

Ան աղօթեց, որ հաւատացեալները, քառասնօրեայ պահեցողութեան ընթացքին, Աստուծոյ սպառազինութեամբ սպառազինուած, շարունակեն իրենց հաւատքի հոգեւոր պայքարը մղել»։

Լրահոս

Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Կարևոր
Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց
Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու
Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ
Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ)
Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը
Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից
Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա
Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել
Իրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ)
Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)
Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ
Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ»
Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած
Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած
Էրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից
Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր
Կարևոր
Եթե ՀՀ-ն կարծում է՝ ռազմաբազան պետք չէ, կհեռանանք. Պուտին

Լրացուցիչ նորություններ

...

Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու

Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)

Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած

Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը

Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր

Գագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել

ՈՒՂԻՂ․ ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Մահացել է հայտնի բլոգերի ամուսինը

Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան

Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան

Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան

ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր

Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու. Էրդողանի կոշտ ուղերձը․ տարածաշրջանը գին է վճարում (տեսանյութ)

Նոր մեկնարկ՝ մեծ նպատակներով Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (լուսանկարներ)

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին․ «Ռուսական երկաթուղիները» հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)

Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցով

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը