Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ է արծարծվում այն, թե ինչ նոր պահանջներ է դնում (կամ դնելու) Ադրբեջանը Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ու հայության առաջ:

Այդ պահանջաշարը, որի վերջը, բնականաբար, չի երևում ու չի երևալու, պարունակում է, օրինակ՝ այսպիսի կետեր. Սահմանադրության փոփոխություն, Հայաստանի ապառազմականացում, պարզ ասած՝ զինաթափում և բանակի, ընդհանրապես, զինված ուժերի լուծարում:

Էլ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Փաշինյանից ու ՔՊ-ից: Պահանջում է, որ վերջ տրվի Արցախի ազատամարտի մասնակիցների հերոսացմանը, որ ազատամարտի մասնակիցները ձերբակալվեն ու փոխանցվեն Բաքվին՝ դատաստանի ենթարկվելու համար:

Ըստ առնվազն ադրբեջանական լրատվամիջոցների պարզ «մոնիթորինգի», պահանջում է (կամ պահանջելու է), որ մերժվեն ազգային կառույցները, առհասարակ՝ Հայաստանի, հայության պատմությանը, մշակույթին, հայության հավատին ու ինքնությանը առնչվող հաստատությունները, ինստիտուտները:

Կրկնենք՝ շարքը չափազանց երկար է ու շարունակական, քանի դեռ իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որոնք ադրբեջանաթուրքական տանդեմի համար երկնքից գլխներին թափված «մանանա» են:Մի տեսակ արդեն ավելորդ էլ է թվում ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պատրաստ են անշեղորեն կատարել թշնամիների պահանջները:

«Համարձակ զիջումներ» անում են ու հպարտանում, չէ՞: Երեկ էլ Նիկոլը նույնիսկ հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։

Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Մի տեսակ միակողմանի ստորագրման պատրաստակամության է նման, այնպես չէ՞: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այստեղ ավելի հետաքրքիր շերտեր կան:

Իսկ ի՞նչ է, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու ՔՊ-ն ուրիշ բա՞ն էին անում, ուրիշ բանո՞վ էին զբաղված: Իհարկե, ոչ: Անում էին այն ամենը, ինչ փաստացի պահանջում է նշյալ տանդեմը:

Օրինակ՝ թշնամին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչին Փաշինյանը բացարձակ համաձայնել է: Բայց խնդիրը Սահմանադրությունը չէ, դա չի հետաքրքրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային:

Պարզ ու բացահայտ է, որ նրանց խնդիրը բացառապես վերաբերում է Սահմանադրության նախաբանին, որպեսզի այնտեղ հղում չլինի ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծված են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Էլ ավելի պարզ ասած՝ թշնամու պահանջն է հրաժարվել Արցախից, հրապարակավ ուրանալ Արցախը, մոռանալ Արցախի մասին, ուրանալ Հայոց ցեղասպանության զոհերին, չհիշել Հայոց ցեղասպանությունը, ճանաչման պահանջ-մահանջ չդնել և այդպես շարունակ:

Իսկ մի՞թե դրանք չի արել և անում Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, և իր ամբողջ կառավարությունը, իր բոլոր քպականներն ընդունել են, որ Արցախը ադրբեջանական է, որ ոչ մի Արցախ էլ չկա ու երբեք էլ չի եղել, դեռ մի բան էլ ավելին՝ Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողականորեն ատելություն ու թշնամանք են սերմանում Արցախի հայության դեմ:

Այսինքն՝ գերակատարում են թշնամու պահանջները:Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն, ապա Փաշինյանը հրապարակավ դրա ցրցամը տվել է. հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ու իր իշխանության համար ոչ մի առաջնահերթություն էլ չէ, այլ այնպես՝ անկարևոր ու ստից մի բան: Ուրանալը էլ ո՞նց է լինում:

Այսինքն, այն, ինչի համար պահանջվում է փոխել Սահմանադրությունը, գործնականում արդեն Փաշինյանն ու ՔՊ-ն արել ու անում են:Ամենից կարևորը, որ հատուկ ուզում ենք ընդգծել. նրանք դա անում են հետևողականորեն, քայլ առ քայլ՝ 2018-ից սկսած, իշխանության գալուց անմիջապես հետո:

Հայաստանի ապառազմականացո՞ւմ, բանակի կազմաքանդում ու թուլացո՞ւմ:

Իսկ ի՞նչ է, 2018-ից ի վեր դա չի՞ կատարվել Փաշինյանի ու նրա իշխանության կողմից: Բանակի հիմքերի թուլացում, բանակի, զինվորականների, սպաների դեմ բացահայտ արշավ, այդ թվում՝ «իրավական» գործիքակազմով, անպիտան զենքերի գնում, բանակի վարկաբեկում: Այս ամենն ինչի՞ մասին էր խոսում...

Պատերազմի, ազատամարտի հերոսների ժխտում: Իսկ ի՞նչ է, 2018-ից սկսած Փաշինյանի իշխանությունը դա չի՞ արել: Այն էլ ինչպես է արել. զինվորական ու պետական գործիչների հետապնդում, կալանավորումներ, դատեր, այդ թվում՝ Արցախի ազատամարտի հերոսների նպատակային թիրախավորում ու վարկաբեկում, հետապնդումներ ու հալածանքներ:

Առանց որևէ Բաքվի կամ Ալիևի հնչեցված պահանջի: Փաշինյա՛նն ու ՔՊ-ն են արել: Ո՞վ, եթե ոչ Փաշինյանի նվիրյալ Սասուն Միքայել յանն է հայտարարել, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրական պայքարը, առհասարակ՝ Արցախը:

Պատահակա՞ն էր, իհարկե՝ ոչ: Դենացիֆիկացիան...Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողական պայքարել, կարելի է ասել՝ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, արգելել ու հանրակրթական դպրոցներից դուրս են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

Փաշինյանն ու ՔՊ-ն աղավաղել ու խեղաթյուրանքի են վերածել «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերն ու դրանց բովանդակությունը:

Քարոզել են ու ֆինանսավորել են ապազգային արժեքներ: Պայքարել են, ընդհանրապես, ամեն ազգայինի դեմ, ամենօրյա ռեժիմով: Էլի գերակատարել են՝ մի խոսքով:Դեռ չենք խոսում պետական կառավարման համակարգի կազմաքանդման մասին:

Ու այս ամենը, նկատենք, արվել է կամավոր, առանց պահանջների: Ներողություն, սխալվեցինք, առանց հրապարակային պահանջների...Հա, ամենակարևոր պահերից մեկը: Սփյո՛ւռքը: Թշնամին պահանջում է, որ կտրվեն Սփյուռքի ու Հայաստանի կապերը: Դե, ադրբեջանաթուրքական տանդեմը միշտ է բողոքել Սփյուռքից:

Իսկ մի՞թե Փաշինյանը 2018-ից ի վեր այլ բան է արել: Ոչ, հենց դրանով էլ զբաղված են եղել:Չէ, այս ամենը նույնիսկ զարմանալի չէ, այլ ուղղակի, ի վերջո, հետևություններ անելու փաստեր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում