Սիրիան և Լիբանանը սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումներից հետո համաձայնության են եկել երկու երկրների սահմանի երկայնքով հրադադար հաստատելու վերաբերյալ, այս մասին հայտնել է Syria TV-ն։Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Լիբանանի պաշտպանության նախարարության հետ՝ սահմանին կրակը դադարեցնելու մասին:
Իր հերթին, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Մարհաֆ Աբու Կասրայի հետ՝ քննարկելու երկու երկրների սահմանային զարգացումները:
Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները Լիբանանի բանակի հետախուզական վարչության և սիրիական հետախուզության միջև՝ կանխելու սահմանային իրավիճակի վատթարացումը և քաղաքացիական հնարավոր զոհերը:Մարտի 16-ին Սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները տեղի են ունեցել սահմանային Քուսեյրի շրջանում, որոնք շարունակվել են մինչև մարտի 18-ի կեսգիշեր: