Եվրոպական միության «հետախուզական առաքելության» (ԵՄ դիտորդական առաքելություն – խմբ․) շարունակական ներկայությունը Հայաստանում, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ սահմանին, լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվի XII գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նա նշել է, որ խաղաղության պայմանգրի տեքստի համաձայնեցման համատեքստում կարևոր է բացառել այդ գործոնը. «Այս համատեքստում, մենք կարծում ենք, որ եթե խոսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մասին, ապա կարևոր է բացառել այդ գործոնները։
Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրում մնացել էր երկու կետ։ Դրանցից մեկը սահմանին երրորդ ուժերի բացակայությունն էր, ինչին Հայաստանը համաձայնեց»։