ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը, շնորհակալություն հայտնել, մասնավորապես, փետրվարի 18-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունների անցկացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, սաուդցի թագաժառանգը հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման կարևորության մասին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորմանը։