Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում. Խանդանյանը հանդիպել է Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբին


Կարևորում եմ Հայաստանի և Հունգարիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը, ինչը դրական ազդեցություն կունենա տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման վրա. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ողջունելով Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը մեր երկրի խորհրդարանում:

ԱԺ-ից  հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ու Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Սարգիս Խանդանյանի գնահատմամբ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունները սերտորեն համագործակցում են: Հանձնաժողովի նախագահը խոսել է միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտության մասին` այս համատեքստում արժեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ չնայած երկու պետությունների միջեւ հարաբերություններն  ակտիվացել են, սակայն տարբեր ոլորտներում` տնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` կողմերը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ կայունության ու խաղաղության հաստատումը: Սարգիս Խանդանյանը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի մասին, ներկայացրել Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչը, ըստ պատգամավորի, կարող է երաշխիք լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցին: Միհայ Բալլան ընդգծել է այդ գործընթացներում Հայաստանին աջակցելու հունգարական կողմի պատրաստակամությունը:

Լրահոս

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Լրացուցիչ նորություններ

...

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել