Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի և ևս երեք երկրների խնդրանքն՝ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ նիստ Իրանում ուրանի հարստացման տեմպերի աճի քննարկման նպատակով, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։«Անվտանգության խորհրդի փակ նիստի անցկացումը որոշ երկրների խնդրանքով նոր և տարօրինակ պրակտիկա է։
Այդ հանդիպումը կասկածի տակ է դնում այն երկրների բարի կամքը, որոնք պահանջել են դրա անցկացումը», - մեջբերում է Արաղչիի խոսքը նրա մամուլի ծառայությունը։«Մենք հուսով ենք, որ Անվտանգության խորհուրդը կկատարի իր գլխավոր խնդիրը՝ խաղաղության և անվտանգության ապահովումը, և տեղի չի տա որոշ երկրների ազդեցությանը», - հավելել է նա։








