Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքային շրջանի ղեկավար Եվգենյա Խրուստալևան Telegram-ի իր ալիքում։ «Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ մահացել է նաև երրորդ տղամարդը։ Բժիշկներն արեցին այն ամենը, ինչ կարող էին», - նշել է նա:
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել երկու զոհի և 18 վիրավորի մասին։ Մինչ այդ Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Լենինի քաղաքային շրջանում 1 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել։ Ռամենսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, որի բնակարանները վնասվել են, մարդկանց տարհանել են։Ընդհանուր առմամբ, ուկրաինական ուժերը մարտի լույս 11-ի գիշերը Ռուսաստանի տարածքի վրա են արձակել 337 ԱԹՍ։