Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է․ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։

Դրանում ասված է․

«Սիրելի կանայք՝ տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր,Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով:Այս օրը Հայաստանում գարնան ավետաբեր է. մարտի 8-ին մեր երկիրը հեղեղվում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ:

Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաև նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, և հետևաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է:

Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է: Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երևույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ և մարտահրավերներ:

Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության և աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, և առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու:

Բայց կանանց ներուժի ներգրավումը՝ որպես մեր պետության զարգացման կարևորագույն գործոն, իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն, և ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում՝ մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում:

Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» և սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության և խորհրդածությունների կենտրոնում:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,Մարտի 8-ը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի և ավելի ու ավելի է դառնում այդպիսին:

Սեռային մրցակցության կամ պայքարի, կամ գերակայության մշակույթը հին է և անկենսունակ: Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում և սա քաջալերող է:

Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները:

Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը:

Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով»:

Լրահոս

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Դամասկոսի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 11 մարդ
Ես որևէ մեկի առաջադրման վերաբերյալ անձնական կարծիք չեմ ունեցել. Փաշինյան (տեսանյութ)
Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու
Հրահանգ կա՝ ԲՀԿ-ն չպետք է անցնի․ վճռորոշը ՍԴ որոշումն է, ի՞նչ է սպասվում հուլիսի 4-ին (տեսանյութ)
Իրանի զգուշացումը ԱՄՆ-ին. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից (տեսանյութ)
Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել
Շտապ
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ առանց որևէ օգուտ ստանալու. Թրամփ
Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար
ԵՀ նախագահի հայտարարությունը՝ Բաքվում.Հայկական ցուցադրություն ԱՄՆ-ում՝ Արտեմ Սարգսյանի աջակցությամբ (տեսանյութ)
Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը
ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Գի՞ժ եք, Նիկոլ Փաշինյանից միշտ կես քայլ հետ եմ լինելու․ Ալեն Սիմոնյան
Ես Ալենն եմ, հավելյալ թիկնապահների կարիք չունեմ, էդքան չեմ աշխատել, որ վարձեմ. Ալեն Սիմոնյան
Միլիոնավոր բարել իրանական նավթ մնացել է ծովում գտնվող տանկերներում
ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
«Ռուզան»-ը՝ Համազգայինի բեմում

Լրացուցիչ նորություններ

...

Ես որևէ մեկի առաջադրման վերաբերյալ անձնական կարծիք չեմ ունեցել. Փաշինյան (տեսանյութ)

Հրահանգ կա՝ ԲՀԿ-ն չպետք է անցնի․ վճռորոշը ՍԴ որոշումն է, ի՞նչ է սպասվում հուլիսի 4-ին (տեսանյութ)

Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար

Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը

ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Գի՞ժ եք, Նիկոլ Փաշինյանից միշտ կես քայլ հետ եմ լինելու․ Ալեն Սիմոնյան

Ես Ալենն եմ, հավելյալ թիկնապահների կարիք չունեմ, էդքան չեմ աշխատել, որ վարձեմ. Ալեն Սիմոնյան

ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի արտահանման մեծ մասը ազատել մաքսատուրքերից

ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ

Մեկ օրում 20 երկրաշարժ՝ Թուրքիայում. Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվից ժամանել է Երևան

Ալեն Սիմոնյանը մեր ընկերն է, նեղացվածություն չկա. Դանիելյան

«Տրամադրվածություն չկա». ՔՊ-ն այսօր կընտրի՞ Արթուր Հովհաննիսյանին

Հայաստանը «պռախադնոյ դվոռ» չի, ասեն՝ ինձ ձեռա տալիս պինգվինները ղեկավարեն, պինգվիններին ուղարկեն ստեղ

ՀՀ-ն բախվում է տնտեսական ճնշման ՌԴ-ից, կարող եք ապավինել ԵՄ-ի աջակցությանը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վերահաստատվեց, որ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Փաշինյանն՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Ֆոն դեր Լայենը ԵԺԿ-ից է, չի կարող չընդունել՝ Աշոտյանն ու մյուսները քաղբանտարկյալներ են. Մամիջանյան

Հասկանում եք չէ՞ ինչ եք սրանով ուզում անել․ սա հիշեցնում է Փաշինյանի՝ 2025-ի հաշվետվությունը

Ակցիայի մասնակիցները անգլերեն տեքստով դիմեցին ֆոն դեր Լայենին

Ինչ է կատարվում կառավարության դիմաց. մեծ թվով ոստիկաններ են բերվում

Տիկին ֆոն դեր Լայեն, այստեղ գալուց առաջ սեղմել եք մի մարդու ձեռք, որը թաթախված է արյան մեջ. Սողոմոնյան