Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրամադրել է 114 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչը չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված տվյալներին։
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Այսօրվա դրությամբ Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կազմում է 114 միլիարդ դոլար, ոչ 300 միլիարդ դոլար և ոչ էլ 500 միլիարդ դոլար:
Այդ գումարի երկու երրորդը հատկացվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, և այդ գումարի երկու երրորդն ստացել են ամերիկյան պաշտպանական ընկերությունները», - ասել է նա ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։Պոդոլյակը հավելել է, որ հակամարտության ընթացքում Կիևն ստացել է ինչպես ռազմական, այնպես էլ «ուղղակի ֆինանսական օգնություն»:








