«Ալֆրեդ» ցիկլոնի պատճառով արևելյան Ավստրալիայում մոտ 84 հազար բնակելի շենք առանց էլեկտրականության է մնացել, հազարավոր մարդիկ տարհանվել են, այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի և Քվինսլենդի նահանգներում եղանակային վատ պայմաններ են։
Տեղի օդերևութաբանական ծառայությունում հայտնել են, որ մինչև հաջորդ շաբաթ մի շարք տարածաշրջանների հեղեղումներ են սպառնում։
Ծառայության տվյալներով՝ մարտի 7-ին Ավստրալիայի արևելյան ափի տարածքում քամու պոռթկումների արագությունը ժամում հասել է 120 կմ-ի։ Կանխատեսումների համաձայն՝ «ավերիչ ուժգնության քամիները» կշարունակվեն առաջիկա օրերին։








