Հարավային Կորեայի դատարանը իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլին կալանքից ազատելու հրաման է տվել, այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Փետրվարին նախկին Յուն Սոկ Յոլի փաստաբանները համապատասխան դիմում էին ներկայացրել Սեուլի կենտրոնական շրջանային դատարան, որը որոշել է, որ կալանավորումն անօրինական է եղել։
Նախագահի փաստաբան Սոկ Դոն Հյոնը պարզաբանել է, որ նա ազատ չի արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազությունը բողոքարկելու հնարավորություն ունի։
«Չնայած կալանքը չեղարկելու դատարանի որոշմանը, ազատ արձակումն անմիջապես տեղի չի ունենա: Կենտրոնական շրջանի դատախազությունը յոթ օրվա ընթացքում կարող է բողոքարկել: Նա ազատ կարձակվի, եթե նրանք հրաժարվեն բողոքարկումից կամ ժամանակին չօգտվեն այդ իրավունքից», - հայտարարել է փաստաբանը։








