Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը կրկին պայմանագիր է կնքել եղբոր ընկերության հետ․ «Հետք»

2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 54 մլն 85 հազար դրամ, գրում է «Հետքը»։

Սա առաջին դեպքը չէ, երբ Սևակ Միքայելյանը պայմանագիր է կնքում եղբոր ընկերության հետ։ 2022-2025 թվականներին Հրազդանի համայնքապետը «Լարգո վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է 4 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 209,5 մլն դրամ։

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին։ Ընկերության 100% բաժնետերը Մեխակ Միքայելյանն է։ 

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հիմնադիրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։ Իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսին Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից և իր բաժնեմասը փոխանցել Ավետիք Մեսրոպյանին։ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի աներձագի որդին է։ 2022-ին «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Մեխակ Միքայելյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականին «Հետքի» հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել Սևակ Միքայելյանի նակատմամբ։ Հուլիսի 29-ին Հանձնաժողովը որոշել էր տուգանել Սևակ Միքայելյանին 300 հազար դրամով։ 

2025 թվականի հունվարի 13-ին Սևակ Միքայելյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հայտնել, որ մրցույթում հաղթող է ճանաչվել եղբորը պատկանող ընկերությունը։ 

Հաշվի առնելով, որ պահպանվել են մրցույթի անցկացման կանոնները, և «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն եղել է գնառաջարկ ներկայացրած միակ մասնակիցը, ԿԿՀ-ն առաջարկել է շահերի բախման վերաբերյալ հայտարարություն հրապարակել։ Հայտարարությունը հրապարակվել է հունվարի 20-ին, համայքապետարանի կայքում։  

Գնումների մասնագետ Արմինե Բուռնազյանի խոսքով, «Գնումների մասին» օրենքի առումով խախտում չի եղել։ «Գնումների մասին» օրենքը շահերի բախման իրավիճակ է սահմանում միայն մրցութային հանձնաժողովի անդամների համար։

«Անկախ նրանից, որ օրենքով չի սահմանվում շահերի բախում, սակայն շահերի բախում կարող է լինել։ Պաշտոնատար անձինք միշտ էլ կարող են ինչ-որ ձևով ներազդել գնումների գործընթացի վրա։ Նրանք առնվազն կարող են տիրապետել տեղեկատվության, որին մրցույթի մյուս մասնակիցները չեն տիրապետում և կարող են փոխանցել ինֆորմացիան իրենց մերձավորներին»,- նշում է Բուռնազյանը։

Լրահոս

Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ֆուտբոլի ԱԱ-ն համատեղ հյուրընկալելու գաղափարը
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել
Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)
Bloomberg․ ԱՄՆ-ն կարող է հետաձգել Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների կիրառումը մինչև նոյեմբեր
Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից
Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

Լրացուցիչ նորություններ

...

ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը

Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել

Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)

Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)

Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից

Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքը

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին

Գազանջատումներ կլինեն

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները

Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու

Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ)

Տիգրան Մխիթարյանը որոնվում որպես անհետ կորած

Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը

Ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր