Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանի սահմանագծման շրջանակներում փոխանակել է այն տարածքները, որտեղ պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ են առաջացել, այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
«Երկու կողմերն էլ հողերի փոխանակման ժամանակ չեն առաջնորդվել ռազմավարական նպատակներով: Մենք փոխանակել ենք միայն այն տարածքները, որտեղ մշտապես բախումներ են ծագել», - ասել է նա պետական լրատվական գործակալությանը հարցազրույցում՝ մեկնաբանելով փետրվարի 21-ին Տաջիկստանի հետ ստորագրված սահմանագծման մասին փաստաթուղթը։
Ժապարովի խոսքով՝ հողատարածքները, որոնք փոխանակել են երկրները, կա՛մ անկլավներ են, կամ էլ շախմատաձև դասավորված են սահմանի երկայնքով:Ինչպես հավաստիացրել է Ղրղզստանի նախագահը, Տաջիկստանի հետ սահմանի հարցը «ընդմիշտ լուծված է»։