ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ներկայում վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը, այդ մասին մարտի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիթը։«Ազգային անվտանգության խորհրդում ինձ հայտնեցին, որ այժմ Ուկրաինայի ֆինանսավորման վերանայում է ընթանում:
Ինչ վերաբերում է հետախուզության հետ կապված հարցերին, ապա դիմեք Ազգային անվտանգության խորհրդին կամ Կենտրոնական հետախուզական վարչությանը», - ասել է նա՝ ի պատասխան լրագրողի այն հարցին՝ արդյոք Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը ժամանակավոր է, թե մշտական։
Ավելի վաղ բրիտանական Sky News հեռուստաալիքը, հղում անելով ուկրաինական աղբյուրի, հաղորդել էր, որ Վաշինգտոնն ամբողջությամբ դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ։