Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մելիքբեկյանն ու մյուսները ֆուտբոլային ասեղի վրա դրված Նիկոլի անկուշտ ստվերներն են․ պետք է հրաժարական տա․ Սամվել Ֆարմանյան


ՀՀ երրորդ  նախագահ ՍԵրժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որպես մոլի ֆուտբոլասեր, այսօր էլ ակտիվ հետևում է մեր ազգային հավաքականի խաղերին, այդ թվում հայկական ֆուտբոլի, ՀՖՖ-ի շուրջ սկանդալային բոլոր զարգացումներին և խիստ մտահոգված է հայկական ֆուտբոլի ճակատագրով, ամբողջովին կիսում է ՖԱՖ-ի տեսակետը և սպասում է ՀՖՖ նախագահի հրաժարականին՝ ժամ շուտ՝  ֆուտբոլային տնտեսությունը գիտակցված քամուն տալու համար։ 

Euromedia24-ը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի հետ։ 

«Շատ մեծ ցավ եմ ապրում հայկական ֆուտբոլում ստեղծված այս աղետալի վիճակի համար: Ցավոք, այն ինձ համար սպասված էր, նոր բան չկա:  Այս վիճակը վաղուց է, չէ՞:

ՀՖՖ-ն Նիկոլի իշխանության ճշգրիտ հայելին է. անպատիվ, անթասիբ, պարտության մեջ շահագրգիռ, ստախոս, ձախողակ, բարոյական որևէ արգելք չունեցող ու ոչ մի բանի առաջ կանգ չառնող, իրենք իրենց արած ապօրինություններից ու գրանցած խայտառակ արդյունքներից վախեցած, այդ վախից սեփական աթոռին էլ ավելի կառչած:

Դրանով հանդերձ մատաղացու ուլի դեմքով՝ ոտքից գլուխ կոռուպցիայի ու հովանավորչության մեջ թաղված:Կասկած չունեմ, որ մի օր այնպիսի հյութեղ բացահայտումներ են լինելու ֆեդերացիայի ղեկավարության կոռուպցիոն գործունեության հետ կապված՝ սկսած իսպանացի մարզչական շտաբի, այսպես կոչված, «աշխատավարձերից» մինչև ՈՒԵՖԱ-ից ու ՖԻՖԱ-ից ստացված հսկայական միջոցների վատնում ու պետբյուջեից արված միլիարդավոր դրամի հատկացումների մսխում, որ անգամ ամենատեղեկացվածներն են իրենց սխալված զգալու:

Բայց, հանուն ճշմարտության Արմեն Մելիքբեկյանը երկաթե փաստարկ ունի. Նիկոլը մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագիր վարի տալուց հետո չի հեռացել իր աթոռից, ուրեմն ինքն ինչու՞ պիտի հեռանա ընդամենը Նիկոլի գործը շարունակելու ու ֆուտբոլային տնտեսությունը գիտակցված քամուն տալու համար:

Իր ընկալմամբ հակառակը՝ պիտի պարգևատրեն իրեն վստահված ոլորտը բարեհաջող քանդելու համար:Ամեն ինչ, սակայն օրինաչափ է: Մի իշխանություն, որի գոյության առաջնային բանաձևը ժողովրդի մի հատվածին մյուսի դեմ հանելն ու բոլորին սևացնելն է, նրան թերարժեքության բարդույթ սրսկելը, ինչպե՞ս կարող է շահագրգիռ լինել հայրենական ֆուտբոլի զարգացմամբ:

Ահնար է: Չէ՞, որ ֆուտբոլը մեծագույն պոտենցիալ ունի՝ համախմբելու ժողովրդին, բարձրացնելու ժողովրդի զանգվածային ինքնագնահատականը, լավատեսություն ու դրական աուրա սփռելու երկրում և սփյուռքում:

Կարծում եք, դա Նիկոլի շահերից բխու՞մ էր: Ոչ:Մելիքբեկյանն ու մյուսները ֆուտբոլային ասեղի վրա դրված Նիկոլի անկուշտ ստվերներն են․․․ Ընդամենը․․․ Նիկոլի իշխանության նման ոստիկանության հույսին մնացած կոռուպցիոներ հանցագործներ․․․ Ընդամենը:

Ֆեդերացիայի ղեկավարությունը պիտի հեռացած լիներ շատ վաղուց:Չհեռանան հիմա, կհեռանան Նիկոլի հետ ձեռք-ձեռքի տված, ու դա իրենց համար կլինի շատ ավելի ցավոտ»։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ին Երեւանում «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղից առաջ հերթական անգամ երկրպագուները հանկարծակի մտել էին խաղադաշտ` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով բողոքի իրականացնելու, սակայն նախապես ֆուտբոլադաշտ բերված ոստիկանական ուժով եւ բռնություններով, ոչ իրավաչափ ուժի կիրառմամբ ֆուտբոլասերների բողոքի ակցիայից բերման ենթարկվեցին մեծ թվով ֆուտբոլասերներ , ձերբակալված է 9 քաղաքացի։

Մինչ այդ էլ 2024 սեպտեմբերից Փյունիկ ֆուտբոլային ակումբը մարզչի, ու ակումբի սեփականատիրոջ դեմքով պահանջեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը ու հաջորդաբար ֆուտբոլային մի շարք ակումբներ  հայտարարությւոն տարածեցին՝ նույն  պահանջով, բայց Մելիքբեկյանն անդրդվելիորեն շարունակում է պաշտոնավարել՝ չնայած իր գործունեության վերաբերյալ մի շարք աղմկահարույց բացահայտումերին։

Սյուզի Բադոյան 

Լրահոս

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)
Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել
Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը
Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)
Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)
Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ
Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը
Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են
Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում
Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ
Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը
Ռուսաստանը մեզ սպառնում է․ Գերմանիայի ԱԳ նախարար
Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով
Կարևոր
Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է
Ֆոն դեր Լայենը մեկնում է ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին համոզելու դրա օգտակարության հարցում․ Politico
ՌԴ-ն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցնում միմյանց․ կան զոհեր և վիրավորներ

Լրացուցիչ նորություններ

...

Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)

Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար (տեսանյութ)

Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան (տեսանյութ)

Թուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան

Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան

ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով

ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար

Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)

Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)

Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur

«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)

Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն

ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական

ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին