Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ Ավինյանի ընկեր Երեմյանի գերթանկարժեք «Լիվինգսթոնը» չեն վերադարձնում պետությանը. բացահայտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի #հատիկառհատիկ օպերացիայով իշխանությունները հերթական անգամ հանրության աչքերին թոզ փչելու գործընթաց են սկսել։

Իրականում նա իր «սրտի» նորահայտ օլիգարխներից ոչինչ չի վերցնում ու հետ տալիս պետությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ օրերս Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «#հատիկառհատիկ Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ»:

Թե Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող որ տարածքի մասին է խոսքը, անհայտ է, սակայն այս ամենի կուլմինացիան այլ է։ 2019 թվականին, երբ խոսվում էր հետհեղափոխական Հայաստանի փայլուն ապագայի մասին, Նիկոլ Փաշինյանը վանկարկում էր, որ հատիկ առ հատիկ ամեն բան հետ են բերելու, «ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»։

Սակայն տարիներ անց ստացվեց այնպես, որ իշխանության «սրտի» որոշ օլիգարխներ հեշտ ու հանգիստ «պլստացին»։ Այդ օլիգարխներից մեկն էլ Դավիթ Երեմյանն է, ով նույն 2019 թվականին (Փաշինյանի՝ «ամեն բան հետ բերելու» հայտարարության տարում), հանրության ճնշումներին դեմ գնալով, իշխանության հովանավորչությունը վայելելով, սեփականաշնորհեց պետական գույք հանդիսացող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի մի հատվածը՝ բացելով այնտեղ գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Տիգրան Ավինյանի ընկեր դարձած Դավիթ Երեմյանն արտոնյալ գործողություններով է աչքի ընկնում:

Իշխանությունը սկսել է պետական գնումներ կնքել հենց «Երեմյան Փրոջեքթս»-ի հետ, պետական պատվիրակությունների ճաշերը, ընթրիքները կազմակերպվում են «Երեմյան Փրոջեքթս»-ին պատկանող ռեստորաններում:

Ինչ վերաբերում է խախտումներով կառուցված «Լիվինգսթոն» ռեստորանին, ապա Աննա Հակոբյանը բիզնեսմենների հետ ճաշկերույթ ունեցավ հենց այդտեղ, ՔՊ-ն իր դրամահավաքներից մեկը անցկացրեց «Լիվինգսթոն»-ում:

Ստացվում է, որ հատիկ առ հատիկ վերցված ապօրինի գույքն արդյունքում սեփականաշնորհվում է իշխանամերձ շրջանակի կողմից և մատուցվում իբրև «հաղթանակ նախկինների դեմ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Եթե ԱՄՆ-ն խոցի Իրանի կամուրջները կամ էլեկտրակայանները, Թեհրանի պատասխանը խիստ կլինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի
Եթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասին
Մեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարից
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Զախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)
Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին
Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆ
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Մեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները
ԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքում
ԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Լավրովն ասել է, որ Պուտինի և Թրամփի՝ Անքորիջից մեջբերումները իր սրտին մոտ են
Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար
Զինվոր է մահացել. Պենտագոն. ՌԴ-ն աջակցում է Իրանին
Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան
Ոստիկանները շղթա կազմեցին՝ հատուկ Ծառուկյանի համար. նրան համակիրները ճանապարհեցին ծափերով
Ծառուկյանը դարդ չի անում, իշխանությունը սուսուփուս վերադարձնելու է բանդիտական մեթոդներով խլածը
է՞ս է իրավական համակարգի մակարդակը. Երեմ Սարգսյանին նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննության

Լրացուցիչ նորություններ

...

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»

«Հրապարակ»․ Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»

Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. այս շաբաթ սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի

«Հրապարակ». 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են