«Հրապարակ» թերթը գրում է.
««Հրապարակ»-ը տնտեսվարողներից ահազանգ է ստացել դրոշմակնիքների բացակայության հետ կապված։ Ըստ նրանց՝ ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում այժմ, դրա պատճառով էլ իրենց բիզնեսը տուժում է։
Նշենք, որ 2013-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, ըստ որի`ընդլայնվեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքերի ցանկը:
Մասնավորապես, հսկիչ դրոշմակնիքներ պետք է ամրացվեն տարբեր տեսակի ըմպելիքների, այդ թվում գարեջրի, հանքային ջրերի, հյութերի վրա:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Պետական եկամուտների կոմիտեից, այնտեղից մեզ արձագանքեցին՝ սրա վերաբերյալ այսօր հանդես կգան հայտարարությամբ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում