Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը Իսլամական Հանրապետության նավթի վաճառքի վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության մասին որոշումը ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու օրինական իրավունքի մի մասն է, և կողմերից ոչ մեկն իրավունք չունի քաղաքական պատրվակներով խանգարել կամ արգելել նրանց առևտրատնտեսական հարաբերությունները», - ասել է Բաղային։
Իրանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և խախտում իրանցիների իրավունքները։