Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները հասել են պատմական մաքսիմումին. դեսպան Մկրտչյան


Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի և Եվրամիության միջև կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

Դեսպան Մկրտչյանն այդ մասին խոսել է Financial Mirror’s -ին տված հարցազրույցում։Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը հասել է պատմական մաքսիմումի՝ հատկապես ընդգծելով Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերին և վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը։ 

Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի և Կիպրոսի հարաբերություններին, Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվող բանակցություններին խաղաղության պայմանագրի  շուրջ։ «Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունները գտնվում են պատմական մաքսիմումի վրա։

Նախկինում երբեք մեր հարաբերությունների մակարդակն այսքան ինտենսիվ, այսքան մտերմիկ չեն եղել։ Մենք ԵՄ-ի հետ ակտիվորեն համագործակցում ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում, որը մեր համագործակցության շրջանակն է, բայց հիմա մենք արդեն խոսում ենք նոր համաձայնագրի միջոցով այդ փոխգործակցությունն ամրապնդելու մասին, որը հիմա քննարկվում է»,- ասել է դեսպանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին։Այս համատեքստում դեսպանն ընդգծել է վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք վկայում են Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին։ Նա ընդգծել է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ինչպես նաև Եվրոպոլի հետ համաձայնագիրը։  Տիգրան Մկրտչյանը նաև կարևորել է Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որի մանդատը վերջերս երկարաձգվել է ևս երկու տարով։ Դեսպան Մկրտչյանը նաև նշել է, որ վերջին տարիներին իրականացված տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակությունը ակտիվորեն աջակցում է երկրի՝ եվրոպական ուղղությամբ գնալու կուրսին։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ հավաքելով խորհրդարանի քննարկմանն օրենքի նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություններ։ «Իհարկե, սա շատ աշխատանք, բյուրոկրատիա և ջանքեր է պահանջելու, բայց ո՞վ է ասել, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ Ոչ ոք չի պնդում, որ դա հեշտ է լինելու։  

Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը, որքան էլ այն դժվար լինի։ Բայց ես կարծում եմ, որ դա ի շահ հայերի է ու, ընդհանուր առմամբ, ի շահ Հայաստանի բարգավաճման է»,- ասել է դեսպանը։ Խոսելով Կիպրոսի և Հայաստանի հարաբերությունների մասին (խմբ. Տիգրան Մկրտչյանը 2022 թվականի մայիսից մինչև 2025 թվականի փետրվար համատեղության կարգով զբաղեցրել է նաև Կիպրոսում ՀՀ դեսպանի պաշտոնը)՝ դեսպանն ասել է, որ Կիպրոսն ահռելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։

«Մենք մեր հարաբերություններում երբեք մերժումների հետ չենք առնչվել, և դա փոխադարձ է։ Հայաստանը միշտ աջակցել է Կիպրոսին՝ լինի դա երկկողմ, թե միջազգային կամ բազմակողմ մակարդակում»,- ասել է Մկրտչյանը։Նա հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և  կարող է ընդգծել, որ Կիպրոսը ողջունում է Հայաստանի բարեփոխումների օրակարգը, աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ զարգացում ապահովելու Հայաստանի ձգտմանը, աջակցում է Հայաստանի նախաձեռնություններին՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։«Կիպրոսի գործընկերները ողջունում են հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը»,- նշել է նա։Դեսպանը հավելել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև շատ կառուցողական և առողջ երկխոսություն կա պաշտպանության ոլորտում։

«Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ այդ գործընթացում՝ կապելով դա նաև Հունաստանի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով պաշտպանության ոլորտում երկխոսության Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարթակի մասին։ Խոսելով Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ դեսպանն ասել է, որ այն նպաստելու է ոչ միայն տարածաշրջանի զարգացմանը, այլ  տարածաշրջանը դարձնելու է յուրատեսակ հանգույց միջազգային մեծ խաչմերուկների համար։

««Խաչմերուկների» ներուժը, եթե դրանք կյանքի կոչվեն, եթե ընդունվեն բոլոր կողմից, հսկայական է։ Բարեբախտաբար, եղել են շատ դրական արձագանքներ՝ ներառյալ Հունաստանից և Կիպրոսից։ Վրաստանն ու Իրանը նույնպես դրական են արձագանքել։

Այնպես որ, արդյունքում մեզ հարկավոր է համոզել մեր գործընկերներին հատկապես Արևելքում, իհարկե, նաև Թուրքիան կարող է դրանում որոշիչ դեր խաղալ։ Եթե բոլորը համաձայնվեն, հրաշալի գաղափար կլինի դրա իրականացումը»,- ասել է Մկրտչյանը։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ դեսպան Մկրտչյանը հիշեցրել է, որ պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը կողմերը համաձայնեցրել են։

Նա կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպումներ են անցկացնում և սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։«Դեռ շատ աշխատանք կա անելու, որովհետև դեռ սահմանի մի մասն է սահմանազատվել։

Բացի այդ, նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունն է նպաստում խաղաղությանը, սակայն, ցավոք, մենք ադրբեջանական կողմից երբեմն լսում ենք շատ ագրեսիվ և թշնամական արձագանք այդ առաքելության վերաբերյալ, ինչը հարցեր է առաջացնում»,- մանրամասնել է Տիգրան Մկրտչյանը՝ շեշտելով, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի դեմ ոչինչ չի անում, այն ընդամենը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Դեսպանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու հարցում կարևոր են քաղաքական կամքը և կողմերի միջև վստահության ամրապնդումը։

«Կկարողանա՞ արդյոք Ադրբեջանը իր մեջ բավականաչափ ուժ գտնել, որպեսզի առաջ շարժվի, կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ստորագրել խաղաղության պայմանագիրը, մի կողմ թողնել իր ագրեսիվ և թշնամական հռետորաբանությունը»,- ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանից հնչող թշնամական հռետորաբանությունն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին կառուցողական չեն և չեն օգնում խաղաղ գործընթացին։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության դիրքորոշումն է խաղաղության պայմանագրին հավատարիմ մնալը, որքանով դա հնարավոր է։«Իհարկե, դա նման է տանգոյի, հարկավոր է զուգընկեր ունենալ, որի հետ կպարես։ Եթե մյուս կողմը մշտապես մերժում է, հարվածում է, փորձում է նվաստացնել, դուք երկար ճանապարհ չեք գնա։

Այնպես որ, մենք էլ պետք է զգույշ լինենք»,- ընդգծել է դեսպանը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու իրավունքը կասկածի տակ դնելու փորձերին՝ դեսպանն ասել է, որ Հայաստանը պաշտպանական ռեֆորմներ է իրականացնում, և երկիրը լիարժեք սուվերեն իրավունք ունի դա իրականացնելու համար։

Նրա խոսքով՝ դա յուրաքանչյուր պետության ղեկավարության իրավունքն ու պարտականությունն է՝ ապահովել իր ժողովրդի անվտանգությունը։ Եվ այդ նպատակի համար յուրաքանչուր պաշտպանական համակարգի ձեռքբերումը յուրաքանչյուր երկրի անքակտելի իրավունքն է։ 

Լրահոս

Ֆիցոն ողջունել է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկումը
Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ
«Գենոցիդային հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ
ՈՒՂԻՂ. Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ հազարավոր քաղաքացիներ մասնակցում են երթին
Պատրիարք Կիրիլի կողմից Ալիևային պարգևատրելը և Հռոմի պապի ընդունելությունը՝ վանդալիզմի խթան. Ավանեսով (տեսանյութ)
Խոստում, որն իրականություն դարձավ․ «Օրրան»-ը տոնում է հիմնադրման 26-ամյակը (տեսանյութ)
Ի՞նչ քայլեր պետք է անեն ՀՀ իշխանությունները և ՄԻՊ-ը․ Սիրանուշ Սահակյանը մանրամասնում է (տեսանյութ)
Պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին. ոստիկանների բացահայտումը
«Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի
Ես չարիքից չեմ վախենում, ինչպես տարել եք այնտեղ, այդպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք․ Սրբազան (տեսանյութ)
Թրամփը նշել է՝ երբ են հնարավոր ԱՄՆ-Իրան բանակցությունները․Սերժ Սարգսյանի հայտարարությունը 8 տարի անց
Լուիս Մորենո Օկամպոն 1915-ի իրադարձությունները համեմատել է ԼՂՀ-ում 2023-ին տեղի ունեցածի հետ
Որևէ ձևով չենք փակում համագործակցության ճանապարհն այս իշխանությունից ձերբազատվելու համար․ Մինասյան
Որևէ ձևով չենք փակում համագործակցության ճանապարհն այս իշխանությունից ձերբազատվելու համար․ Մինասյան
Ցեղասպանության ժխտումը լեգիտիմացնում է այսօրվա Թուրքիայի պետությունը. Վարուժան Գեղամյան
Ո՞ր քաղաքական ուժերն են այս պահի դրությամբ դիմել ԿԸՀ. այսօր լրանում է առաջադրման վերջնաժամկետը
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Օմանի ափերը ներկվել են արնագույն․ քիմիական անձրևի սպառնալիք Տուապսեում
ԵՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես ակտիվ ՌԴ-ի հետ առճակատման մեջ - փորձագետ (հարցազրույց)
ՈՒՂԻՂ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումներ

Լրացուցիչ նորություններ

...

Պատրիարք Կիրիլի կողմից Ալիևային պարգևատրելը և Հռոմի պապի ընդունելությունը՝ վանդալիզմի խթան. Ավանեսով (տեսանյութ)

Ի՞նչ քայլեր պետք է անեն ՀՀ իշխանությունները և ՄԻՊ-ը․ Սիրանուշ Սահակյանը մանրամասնում է (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի

Ես չարիքից չեմ վախենում, ինչպես տարել եք այնտեղ, այդպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք․ Սրբազան (տեսանյութ)

Թրամփը նշել է՝ երբ են հնարավոր ԱՄՆ-Իրան բանակցությունները․Սերժ Սարգսյանի հայտարարությունը 8 տարի անց

Լուիս Մորենո Օկամպոն 1915-ի իրադարձությունները համեմատել է ԼՂՀ-ում 2023-ին տեղի ունեցածի հետ

Որևէ ձևով չենք փակում համագործակցության ճանապարհն այս իշխանությունից ձերբազատվելու համար․ Մինասյան

Որևէ ձևով չենք փակում համագործակցության ճանապարհն այս իշխանությունից ձերբազատվելու համար․ Մինասյան

Ցեղասպանության ժխտումը լեգիտիմացնում է այսօրվա Թուրքիայի պետությունը. Վարուժան Գեղամյան

Ո՞ր քաղաքական ուժերն են այս պահի դրությամբ դիմել ԿԸՀ. այսօր լրանում է առաջադրման վերջնաժամկետը

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է

ՈՒՂԻՂ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումներ

Եվրոպան պատրաստում է տնտեսական նոր հարված Ռուսաստանին

Ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների մասին

Չեմ հավատում, որ շուն ու շանգյալ ասելուց հետո կլինեն մարդիկ, որ կընտրեն իրենց. Փաշինյան

Սերժ Սարգսյանի կոշտ խոստովանությունը․ Նիկոլը կարողացավ խաբել ժողովրդին

ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին

Կտրիճ Ներսիսյանը Եկեղեցին չէ. Ի՞նչպես է Փաշինյանը պատկերացնում Հայ Առաքելական Եկեղեցին

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան

Ես ըմբռնումով եմ վերաբերվում հարկային բեռի ծանր լինելու մասին ընդդիմության հայտարարությանը. Փաշինյան