Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԺ հանձնաժողովները արտագնա նիստ են արել. քննարկվել է Նաիրիի համայնքապետարանի գործունեության մասով Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը


ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին համատեղ նիստ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Նաիրիի համայնքապետարանում:

Նիստի օրակարգում «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումն էր:Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պալատի՝ հաշվեքննություններ անցկացնելու նպատակը, նշել է, որ դրանով նպաստում են հանրային կառավարմանը: Հաշվեքննություն իրականացնելու համար պալատն ունի օրենսդրական և մեթոդաբանական բավարար գործիքակազմ:

Նա տեղեկացրել է, որ համայնքապետարանից ստացվել է հաշվեքննության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:Անդրադառնալով անհամաձայնություններին՝ մասնավորապես նշվել է, որ համայնքի՝ կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները չեն կազմվել «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

2023 թվականի ընթացքում համայնքային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված ընթացիկ դրամաշնորհների տրամադրման պայմանագրերով հատկացումները համայնքապետարանի կողմից կատարվել և ծախսագրվել են առանց ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի՝ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու, ինչպես նաև առանց դեբիտորական պարտք ճանաչելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու:

Նշված անհամապատասխանությունը հանգեցրել է ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրմանը:

Աղբահանության վճարների մասով սահմանված տույժերը համայնքապետարանի կողմից չեն հաշվարկվել և չեն գանձվել:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով հաշվեքննության ընթացքում արձանագրվել է նաև, որ «Նաիրիի բարեկարգում և բնակֆոնդ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված ավելացված արժեքի հարկի վերաբերյալ ամսական միասնական հաշվարկում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գծով պարտավորություն չի հաշվարկվել և չի ներկայացվել:

Ըստ արձանագրության՝ համայնքապետարանում ներքին աուդիտի համակարգը 2023 թվականից չի գործել:

Հաշվեքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի՝ 2023 թվականի կարիքների համար կնքված գնման պայմանագրերը, հանձնման-ընդունման արձանագրություններն ու հարկային հաշիվները հրապարակված չեն գնումերի էլեկտրոնային armeps.am համակարգում:

Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը և համայնքապետարանի այլ աշխատակիցներ պարզաբանումներ են ներկայացրել Հաշվեքննիչ պալատի ներկայացրած արձանագրությունների վերաբերյալ: Դրանց մեծ մասը, սակայն, լիարժեք չի եղել և չի գոհացրել պատգամավորներին:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ պալատը ներկայացրել է խնդիրները շտկելու մի շարք առաջարկներ:

Նաիրի համայնքի ղեկավարը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկներն ընդունել են ի գիտություն և աշխատում են դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի դիտարկմամբ՝ նշված խնդիրները կարող են լինել նաև այլ խոշորացված համայնքներում: Նա Նաիրի համայնքապետարանի ղեկավարությանը հորդորել է աշխատել արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ:

Պատգամավորն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կարծիքով՝ նմանօրինակ հանդիպումներն ու քննարկումները շատ արդյունավետ են:

Նա լիահույս է, որ մյուս համայնքները, հետևելով այս քննարկմանը, աչալուրջ կլինեն իրենց խնդիրների լուծման ուղղությամբ: Վահե Ղալումյանի կարծիքով՝ վերոնշյալ խնդիրների առանցքում ներքին աուդիտի բացակայությունն է:

Լրահոս

Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը
Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել
Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան
Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է
Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)
Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում
WSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումը
Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին
Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալ

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)

Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պեսկովը նշել է Փաշինյանի՝ ՌԴ այցի ժամկետը․ Բաքուն պահանջում է արագացնել «իրանական ուղին»

«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ Իրավունք

ԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ

«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»

Փողոցների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը բերում է հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման

Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավ

ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում. պատգամավոր

Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին

Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա

Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան

Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)