Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը. Սաղաթելյան


ՀՅԴ 35–րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթ.

«Գերաշնորհ Սրբազան հայրեր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ,ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ բոլորիդ:

 Այսօր հայրենիքում մեկնարկում է մեր կառույցի բարձրագույն՝ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։

ՀՅԴ Ընդհանուր ժողովները երբեք չեն եղել կուսակցական հերթական արարողակարգային համագումարներ։

1892 թվականից սկսյալ և հիմնականում 4 տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովները Հայաստանի և հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրվաններում ունեցել են առանցքային նշանակություն։

Այդ ժողովների որոշումները հաճախ շրջադարձային են եղել հայության կյանքում։Դաշնակցությանը քիչ ծանոթ մարդիկ հաճախ տարբեր պատկերացումներ ունեն մեր կառույցի մասին, սակայն վստահ եմ, որ Դաշնակցության ժողովներին մեկ անգամ ականտես եղած մարդը կփաստի, որ հայ իրականության մեջ չկա քաղաքական նման երկրորդ կառույցը, որի ղեկավար մարմիններն ամբողջությամբ հաշվետու են իրենց շարքերին, որտեղ ամենասուր քննադատությունը բնական երևույթ է, որտեղ բացառված է անձնակենտրոնությունը, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոզունգ է, այլ՝ կենսակերպ և մտածողություն։Վերջին տարիների ՀՅԴ ժողովներն առանձնանում են իրենց բնույթով ու տրամադրությամբ։

Պարտությունը պատերազմում, Արցախի բռնազավթումը, մեր հազարավոր հայրենակիցների տեղահանումը, հայ ռազմագերիների, Արցախի ղեկավարության, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Դավիթ Իշխանյանի գտնվելը Բաքվի բանտերում, խոր վերքեր են թողել։

Սիրելի՛ ընկերներ,ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ:

Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և համաշխարհային նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում որքա՞ն կենսունակ կլինի Հայաստանը՝ կախված է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից և վճռականությունից, Հայոց պետականության առջև հայ մարդու պատասխանատվությունից։

Այսօր մենք ունենք հանձնառություն՝ նոր իրողությունների պայմաններում առաջարակել մեր ժողովրդին պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր, վերականգնել վստահության կամուրջները, հաղթահարել հուսալքությունը, դառնալ ավելի ուժեղ, որ կարողանանք դիմագրավել թշնամուն՝ պահպանել մեր Հայրենիքը։

Այսօր մենք խնդիր ունենք դիմագրավելու նոր թափ առած հակադաշնակցականությանը, որը արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ պայքարի:

Ուզում եմ՝ ճիշտ գնահատենք, և՛ ներքին, և՛ արտաքին ճակատում այսօր պայքար է թե՛ Դաշնակցության դեմ, թե՛ Դաշնակցության համար։ Փաստորեն 135 տարին բավարար չէր մեր բարեկամներին և ախոյաններին ի ցույց դնելու մեր հայկականության խորքը, ապացուցելու մեր միասնականությունը և աննահանջ կեցվածքը մեր նպատակներին հասնելու հարցում։

Մենք պարտավոր ենք այս ժողովում մեկ անգամ ևս դա ապացուցելու։Մեր պատմության մեջ քիչ չեն եղել իսկապես շրջադարձային, իսկապես պատմական Ընդհանուր ժողովներ։ Դաշնակցությանը հաջողվել է ամեն ժամանակաշրջանում որդեգրել համապատասխան գործիքակազմ ու գործելաոճ, հեղափոխել իրականությունը և պաշտպանել հայկական շահերը։

Այսօր մենք նույն հրամայականի առջև ենք։Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը. համահայկական գաղափար, որը պետք է թափանցի յուրաքանչյուր հայի տուն՝ անկախ նրա բնակության վայրից։

Պայքար բոլոր ճակատներում և ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար։ Սա է այն առաջարկը, որը Դաշնակցությունը կարող է ներկայացնել իր ժողովրդին։ Պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Քանզի Հայրենիքի ու Դաշնակցության ճակատագրերը միահյուսված են։

Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության վերականգնումը այլընտրանք չունի, սա էլ այն տեսլականն է, որը մենք ունենք նոր որակի հայկական պետության համար։Ես մեկ անգամ ևս վերհաստատում եմ մեր Կոչն ուղվված առողջ և ազգային ուժերին. միավորել ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում:

Սիրելի՛ ներկաներ,Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն լինելուց զատ, համաշխարհային ազգային ցանց է, պայքարի ու դիմադրության համակարգ։ Այս կարողականությունը լիարժեք դարձնելու խնդիր ունենք։Դաշնակցությանը ազգային, պետականամետ, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի և անհատների ընկերն ու վահանն է։

Հենց այս պատկերացումները պետք է առաջնորդեն մեզ մեր առաջիկա քննարկումներում։Ելույթս ավարտում եմ Ռոստոմի խոսքերով, որ նա հղել էր դաշնակցական մարմիններին. «Սիրելի՛ ընկերներ, մեզ սպասում է ավելի մեծ պայքար, գուցեև նոր կռիվներ։Մխիթարականն այն է, որ կը կռվենք ավելի ամփոփ ուժերով։

Յույս ունինք առաջիկայում ունենալ մի մեծ Ընդհանուր ժողով՝ Հայաստանի կենտրոնում, մշակելու համար Հայաստանի վերաշինության հիմնական ուղիները»։

Այսօր իրականացել է Ռոստոմի փափագը. մենք գումարում ենք Ընդհանուր ժողովը Հայաստանի կենտրոնում։ Այժմ պարտավոր ենք իրականացնել մյուս պատգամը՝ մշակել Հայաստանի վերաշինության ու վերականգնման ծրագիրը։Ի գործ, սիրելի ընկերներ։

Հաջողություն մեր աշխատանքներին»։

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ