Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումներին


ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։Այն ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Նրա տեղեկացմամբ  նախաձեռնությունը համալրվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի   247-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձանց՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում (ներառյալ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված պարտավորությունների)՝ անկախ վերոնշյալ օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձանց գրանցման ճանաչման փաստից, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի՝ սույն կետում նշված պարտավորությունից բխող ֆինանսական կորուստները որեւէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով եւ չափով վերականգնվել են (փոխհատուցվել են)»:

Նախագիծը նպատակ ունի ստեղծված իրավիճակում ֆինանսական կազմակերպություններին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը  հնարավորություն տալ իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաեւ  զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետեւանքների ազդեցությունից:

Առաջարկվող լրացումը հստակեցրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով.

«Այն կանոնակարգումները, որոնք մենք նախատեսեցինք «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում, նպատակ են հետապնդում ապահովել  անհրաժեշտ գործունեության դաշտ Լեռնային Ղարաբաղի իրավաբանական ընկերություններին Հայաստանի Հանրապետությունում, եւ նպատակն այն է, որպեսզի վերջինները կարողանան բնականոն շարունակել իրենց գործունեությունը:

Բայց այդ կանոնակարգումները որեւիցե եղանակով ուղղված չեն նրան, որ որեւէ ընկերություն խուսափի պատասխանատվությունից, որովհետեւ իրավախախտումից իրավունք չի կարող ծնվել:

Եվ այն բոլոր պարագաներում, երբ ունենք իրավիճակ, երբ առկա է փաստացի պարտավորություն, այդ թվում՝ գրավով ապահովագրված, դրանք պետք է կատարվեն: Սա կարեւոր նախաձեռնություն է, եւ մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ սոսկ չգրանցվելը չի կարող հիմք հանդիսանալ պարտավորությունների  կատարումից չարամտորեն խուսափելու համար»:

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ