Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իվանը ծնվել է 1991 թ.-ին Արծվաշենում, 1992 թ.-ին բռնի տեղահանվել ենք, բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Մանկության տարիներին շատ ակտիվ, աշխույժ երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, ուսուցիչները ժողովների ժամանակ միշտ մատնանշում էին նրա առաջադիմությունը և ակտիվությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սվետլանան՝ Իվանի մայրիկը:Նշում է՝ որդին ավելի հասուն տարիքում իրեն բիզնեսի մեջ էր պատկերացնում: «Բայց ինչ-որ բան չստացվեց, հետո մտափոխվեց: Դպրոցից հետո ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ վոլեյբոլի բաժին, չնայած նախընտրում էր բասկետբոլը: Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց բանակ»: Իվանը նախ ծառայել է Քանաքեռի զորամասում, իսկ հետո՝ պաշտպանության նախարարությունում: «Ծառայությունը լավ է ընթացել, ընկերներ էր ձեռք բերել: Նախարարությունից մեզ նամակ ուղարկեցին, որտեղ նշվում էր, թե որքան լավ զինծառայող է Իվանը: Նա ավագ սերժանտ էր: Բանակից զորացրվելուց հետո շարունակեց և ավարտեց ուսումը բուհում: Դպրոցից առաջարկ ստացավ, որ աշխատանքի անցնի այնտեղ, բայց չհամաձայնեց: Փնտրտուքների մեջ էր, թե ինչով զբաղվի»:Տիկին Սվետլանան ասում է՝ որդին շատ ընկերասեր էր, շրջապատում հարգանք էր վայելում: «Ընկերական շրջապատում, գյուղում անուն ու հարգանք ուներ: Դա միայն ես չեմ ասում, ցանկացած մեկը կարող է հաստատել իմ այս խոսքերը: Հարգված ու սիրված տղա էր: Սիրում էր նաև իր հայրենիքը»: 2020 թ.-ին համավարակի տարածման շրջանում էր, երբ Իվանը որոշում է անցնել պայմանագրային զինծառայության, որն անցնում էր Ճամբարակի տարածաշրջանում: «Մի քանի ամսվա պայմանագրային ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Իվանը ծառայում էր մեզ մոտ, բայց երբ պատերազմն սկսվեց, իրենց 11 հոգանոց խումբը տեղափոխեցին Քարվաճառ: Տղաներն Աղդակ բարձունքում են եղել, մարտնչել թշնամուն դեմ հանդիման»: Այդ օրերի մասին շատ պատմություններ Իվանի ընտանիքին հասել են ողջ մնացած տղաների շնորհիվ: «Իրենց 11 հոգանոց խմբից 7 հոգին զոհվել են»:Պատերազմի առաջին օրերից Իվանը մասնակցում էր ռազմական գործողություններին: «Իրադարձություններն այսպես են ծավալվել: Պատերազմն սկսվելու հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ: Իրենց հրամանատարը, սակայն, վերցրել է տղաների իր խմբին ու վերադարձել: Բայց այստեղից կրկին հրաման են տալիս, և ստացվում է, որ իրենք երկրորդ անգամ են մեկնում մարտադաշտ: Եթե պատերազմն սկսվելու օրերին Քարվաճառի հատվածը թեժ էին որակում, ապա, երբ տղաները երկրորդ անգամ են ռազմի դաշտ հասնում, պայքարն ավելի թեժացած է լինում: Այո, Քարվաճառն ամենաթեժ ու վտանգավոր հատվածներից էր: Մարտադաշտում եղած ժամանակ Իվանս միշտ զանգահարում էր: Երբ փոքր տղաս տանն էր լինում, իրեն էր զանգահարում: Այդ ժամանակ նա էլ էր պայմանագրային զինծառայող, բայց իրեն մարտի դաշտ չտարան, դիրքերում էր: Երբ արդեն եղբայրն էլ էր դիրքերում, Իվանս տուն էր զանգահարում, գիտեր, որ անհանգիստ եմ: Մինչև երկրորդ անգամ գնալը զանգեց, հարցրեցի՝ Իվա՛ն ջան, ո՞նց ես, ի՞նչ կա: Բնական է, գիտեինք, որ արդեն պատերազմ է, բայց որ ինքն այդ պատերազմի մեջ է, տեղյակ չէի: Իվանը մեզ չէր ասել, որ մարտի դաշտում է, կարծում էի, թե մեր մոտի դիրքերում է: Այդ մասին միայն ամուսնուս եղբոր տղան է իմացել, միայն իրեն է հաջողություն ասել: Իմ հարցին այսպես արձագանքեց՝ էլ չգիտեմ, թե ոնց եմ: Միայն այդքանն ասաց, ու ես էլ իրենից զանգ չստացա: Մեր վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 1-ին: Շատ անհանգիստ էի, անընդհատ իրեն զանգում էի, ու չէր պատասխանում»:Իսկ հետո ընտանիքը սկսում է փնտրել որդուն: «Հոկտեմբերի 2-ից իրեն փնտրում էինք, լսեցինք, որ Իվանը վիրավոր է, Երևանում է, «Էրեբունի» հիվանդանոցում: Գնացինք հիվանդանոց, բայց այնտեղ չէր: Երևանի բոլոր հիվանդանոցներում իրեն փնտրել ենք, բայց որևէ տեղ չգտանք: Հետո մտածեցի, որ եթե Քարվաճառից են իրեն տեղափոխել, մեծ հավանականությամբ Մարտունիում է: Բայց չէի էլ մտածում, որ արդեն զոհված կլինի: Հետո գնացինք Մարտունի, բայց մեզ ասացին, որ իրենց մոտ նման մարդ չկա: Մեր ծանոթն ու ամուսինս ուզում էին դիահերձարան մտնել, բայց թույլ չտվեցին՝ ասելով, որ Իվանի համար արդեն իսկ մեծ թվով մարդիկ են եկել, հարց ու փորձ արել, իրենց մոտ նման մարդ չկա: Հետո մեր հետ գնացած վարորդին թույլ տվեցին ներս մտնել: Նա ճանաչել էր Իվանին, բայց մեզ ոչինչ չասաց: Ուշ գիշեր էր, երբ տուն հասանք, որ առավոտյան նորից գնանք արդեն ուրիշ հիվանդանոցներում Իվանին փնտրելու: Առավոտյան արդեն ամուսնուս եղբայրը եկավ ու լուրը հայտնեց»: Իվանը զոհվել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառի Աղդակ բարձունքում: Ապրելու ուժի մասին: «Հավատացեք՝ որևէ բան էլ ուժ չի տալիս: Ապրում ենք, բայց չենք ապրում, կանք, բայց չկանք: Իվանս մեզ մոտ է, իրեն հաճախակի՝ ամեն օր այցի ենք գնում, ու այսպես էլ մեր կյանքը շարունակվում է: Իվանը ուզում էր պատերազմը վերջանալուց հետո նշանվել, անգամ ընկերներին ասել է՝ ինձ փրկեք, որ գնամ նշանվեմ»:Հ. Գ. - Իվան Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, պաշտպանության նախարարության, ՀԿ-ների կողմից: Դրախտիկի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է 2020 թ.-ին անմահացած հերոսների անուններով, որոնց թվում է նաև Իվանը: Նա հուղարկավորված է Դրախտիկ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում

Լրացուցիչ նորություններ

...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»