Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում


Հայաստանում համատարած ներքին տկարության և մանթրաժի ֆոնին արտաքին քաղաքական զարգացումներն առավել դոմինանտ են դառնում երկրի ներկայի ախտորոշման և ապագայի կանխատեսումների համար:Պատմությունը, անշուշտ, չի սիրում ըղձական եղանակ, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ցայտուն և ծանրակշիռ կլիներ մեր երկրի դերակատարությունն այսօրվա տեկտոնիկ գեոպոլիտիկ զարգացումներում, եթե չլինեին 2018-ի աղետը և դրան հաջորդած երկու հայկական պետականությունների պլանավորված կազմաքանդումը:Դժվար չէ պատկերացնել, թե որքան բարձր կլիներ Հայաստանի ձայնը 42.000 քառակուսի կիլոմետրով, 135 կիլոմետր երկարությամբ հայ-իրանական սահմանով, առանց Սյունիքի միջով անցնող պանթուրքական յաթաղանի հեռանկարի, Մոսկվայի հետ զարգացող ռազմավարական դաշնակցությամբ ու լայնածավալ և համակարգային բարեփոխումների ֆոնին՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների իրական բարելավմամբ:Փաշինյանի վերջին երկու վոյաժները հատկանշական են մեր երկրի ներկայիս սնանկ արտաքին քաղաքական դիրքավորման տեսակետից: Փարիզ և Մոսկվա կատարած այցերը, մի կողմ դնելով հեծանվային մարմնազեղումները, ընդգծում էին «ի՜նչ էինք, ի՜նչ դարձանք» մինչ այժմ չսպիացող դարդը:Սկսենք Փարիզից:Ֆրանսիայի նախագահի հետ Նիկոլի հրամցվող անձնական «ջերմությունն» այդպես էլ որևէ կերպ չկապիտալիզացվեց իրական քաղաքականության մեջ՝ սահմանափակվելով անցյալ տարի Լաչինի միջանցքում լռված և այդպես էլ Արցախ չհասած հումանիտար օգնությամբ և, մեծ հաշվով, ոչինչ չփոխող ռազմական արտադրանքի որոշակի չափաքանակի առաքմամբ:Որքան էլ որ դաժան է հնչում, բայց ամենահիշվող բանը, որ Նիկոլն ու Մակրոնը երևացին միասին, դա մեծն Շառլ Ազնավուրի հուղարկավորման արարողությունն էր: Նրանց վերջին հանդիպումը գլոբալ առումով երկու «լուզերների», անհաջողակների պրոտոկոլ էր (Հայցում եմ Ֆրանսիայի նախագահի ներողամտությունը՝ իրեն Փաշինյանի հետ համեմատելու համար. նա եվրոպական և ազգային ընտրություններում իրար հաջորդող պարտություններից, ԵՄ-ի ներսում նվազող հեղինակությամբ հանդերձ, բարձրագույն լիգայում խաղացող դերակատար է, ի տարբերություն աշխարհի արվարձանների առաջնությունում հանդես եկող Փաշինյանի):Առհասարակ նկատե՞լ եք, որ Նիկոլի մոտ այդպես էլ չի հաջողվել երկրի համար պիտանի որևէ ամուր անձնական հարաբերություններ հաստատել միջազգային ասպարեզում պինդ և հեղինակավոր ղեկավարների հետ:Նույն ԵՄ-ում նրա մյուս «մոտիկը» մեկ այլ թույլ և ձախողակ ղեկավար, Արցախի հարցում իր մեղքի մեծ չաբաբաժինն ունեցող Եվրոպական Խորհրդի չսիրված նախագահ Շառլ Միշելն էր, այլ ոչ թե ավելի ամուր և ձիգ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:Համեմատե՛ք նույն Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի, Ժան-Կլոդ Յունկերի կամ Դոնալդ Տուսկի հարաբերությունների էներգետիկայի և մեր երկրի համար դրական ազդեցությունների հետ:Նույն փարիզյան այցի ընթացքում Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովին Փաշինյանի ձևական մասնակցությունը կրկին աղ ցանեց նրա մեղքով այս 6 տարիների բաց թողած հնարավորությունների վերքի վրա: Չէ՞ որ Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը, որ դարձել էր ՀՀ երրորդ նախագահի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը և հմտորեն կյանքի էր կոչվում նախևառաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերով, նպատակ ուներ լրացուցիչ հենարան ստեղծել ոչ միայն Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում, այլև կապեր ամրացնել մի քանի տասնյակ այլ` աֆրիկյան և ասիական երկրների հետ և նաև դրանով չեզոքացնել Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը Չմիավորված երկրների շարժման ներսում:Սակայն նախկինների այդքան մեծ ջանքերով Հայաստան բերված 2018-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Նիկոլը վերածեց ոչ մի ռեալ քաղաքական հետք և ազդեցություն չթողած ռաբիս ճաշկերույթի, մինչ Ալիևն իր հակահայ քարոզչությամբ հերթով լվանում էր Գլոբալ Հարավի միջին և մանր երկրների գլուխները:Մոսկովյան վերջին այցի բովանդակությունը նույնպես ձևական էր, ավելին` արտաքին քաղաքական շիզոֆրենիայի շարքից էր:«ՀԱՊԿ-ը բոյկոտում ենք, բայց ԱՊՀ գնում ենք», «Ռուսաստանը մեղավոր է, բայց Պուտինի ծնունդը պիտի շնորհավորեմ», «Ադրբեջանի հետ ֆիկտիվ թուղթ ստորագրել ուզում ենք, բայց ԱՊՀ նախարարական հայտարարություններին դեմ ենք», «Արևմուտքում Ալիևին հանդիպել պատրաստ ենք, բայց Մոսկվայում՝ չէ», «Ռուսաստանը խեղաթյուրում է Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, բայց անձնական հանդիպման ժամանակ հանգիստ նստած ենք տեղներս, երբ Փաշինյանի հայրանունը երկու անգամ սխալ է հնչեցվում»` այս հակասությունների շարքը, անշուշտ, պայմանավորված է Արևմուտքի հետ մերձենալու այդպես էլ չբավարարվող և կեղծ տենչանքով:Գիտեմ, որ հետևյալ միտքը շատ-շատերին դուր չի գա, ինչպես արևմտամետներին, այդպես էլ՝ ռուսամետներին, բայց դրանից իրականությունը չի փոխվում. 18-19-րդ դարերում հայ ժողովուրդը Ռուսաստանին ընտրել է իր մտքում և սրտում՝ որպես «Եվրոպայի»: Այո, թուրքական և պարսկական լծի տակ դարեր շարունակ տառապող հայերի համար այդ ժամանակահատվածում Ռուսաստանն ընկալվել է որպես «Եվրոպա»՝ քրիստոնեական և առավել զարգացած պետություն: Այլ բան է, թե որքանով է այսօրվա Ռուսաստանն իր «ասիականացման» նոր տենդենցներում լինելու «Եվրոպա», կամ որքանով է այսօրվա ԵՄ-ն իր «ամերիկանացման» ներկայիս փուլում մնալու «Եվրոպա»: Բայց այս տարիների ընթացքում աշխարհագրությունը չի փոխվել, և Հայաստանին մոտիկ և հասանելի այլ «Եվրոպա», քան Ռուսաստանն է, չկա:ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՀՀԿ փոխնախագահ«Ձորաղբյուր» ՏԿՀ08.10.2024

Լրահոս

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի
Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ

Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան

40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին

Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան

Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում

Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները

Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի

Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին

Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան

Վարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը

Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք

Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել

Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին

Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները

Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր

Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան

Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ

Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը