Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գյումրիում կայանալիք ընտրություններով գյումրեցիները քաղաքապետ չեն կարողանալու ընտրել:

Դեռ երկար ժամանակ քաղաքը կմնա անտեր, ինչպես Վանաձորը, քանի որ մրցակցությունը մեծ է, և չկա թեկնածու, որը մեծամասնություն կհավաքի կամ կոալիցիա կազմելու շանս ունի այս պահին:Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր, բայց և լարված:

Ինչպես հայտնի է, արդեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Նաև ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանն է լինելու ՔՊ ընտրացուցակի առաջին համարը:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ առաջնորդելու է «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը: Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերն են հայտարարել մասնակցության մասին:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով:

Այսպիսով՝ դեռ այս պատկերն է տվյալ պահի դրությամբ, որը կարող է փոխվել, քանի որ առաջադրման մտադրություններ ունեն շատերը, բայց չգիտեն՝ ում հետ, ինչպես:Իսկ ինչ է մտածում իշխանությունը:

Քանի որ ՔՊ ներսում լարված վիճակ է, Սարիկ Մինասյանի դեմ աշխատում է Գյումրու կուսակցականների մի թև, մարզային իշխանությունը, ուստի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը նախ պետք է ներսում հաղթահարի մրցակցությունը:

Թեեւ նրան ասվել է, թե «ամեն ինչ կարվի, հանգիստ», բայց իրականում խնդիրներ կան:Վարդան Ղուկասյանի հայտվելը լուրջ խնդիր է մասնակիցների համար, քանի որ նա Գյումրիում ունի ռեալ ձայներ: Որքան էլ փորձ է արվում կապել նրան «կրիմինալի» հետ, այնուամենայնիվ, Ղուկասյանը ձայներ ունի:

Ձայներ ունի նաև Մարտուն Գրիգորյանը, որը ոխերիմ հարաբերությունների մեջ է Ղուկասյանների հետ: Նրանց թշնամությունը տարիների պատմություն ունի:

Ռուբեն Մխիթարյանը հաջորդն է այս ցուցակում, քանի որ «թարմ մարդ» է քաղաքականության մեջ ու քաղաքային կյանքում: Ինչ կլինի մյուս ուժերի դեպքում, ով ում կմիանա՝ բարդ է ասել:

Ու սա նշանակում է, որ Գյումրին երկար ժամանակ չի ունենա քաղաքապետ, քանի որ դժվար է պատկերացնել, թե նշվածներից ով կմիանա ՔՊ-ին, որը դարձել է «ամոթ» այդ քաղաքում: Միաժամանակ բարդ է ասել, թե իշխանությունը ում վրա ինչ ճնշումներ կբանեցնի` Մամիկոն Ասլանյանի վանաձորյան օրինակով:

Միակ բանը, որ ակնհայտ է, այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հնարավորինս քրեականացնել այդ ընտրությունները, որ քարոզարշավը տանի այդ ուղղությամբ: «Թե՞ ուզում եք նորից կրակոցներ ու սպանություն լինի, եթե չեք ուզում, ընտրեք ՔՊ-ին». սա է լինելու ՔՊ խաղաթուղթը:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի