Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը, ով Եռաբլուրի հողերի իրական վաճառողն է եղել, Վազգեն Սարգսյանի գյուղից է:

Նիկոլ Փաշինյանը փաստացի հովանավորում է նրան, հեղափոխությունից հետո մասնակցել է նրա՝ գինու, կոնյակի գործարանի բացմանը (այս մասին՝ ավելի ուշ):Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է թվարկել քրեական վարույթի դրվագները։Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով հողատարածքը Վալերի Նարիմանի Գրիգորյանին է օտարել Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ այդ հողատարածքի շուկայական գինը կազմել է 95 մլն 680 հազար ՀՀ դրամ (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար), սակայն վաճառվել է ընդամենը 18 մլն 828 հազար դրամով (մոտ 48 հազար ԱՄՆ դոլար):

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Վալերի Գրիգորյանն այս հողատարածքը 18,8 մլն դրամով ձեռք բերելուց ընդամենը ամիսներ անց այն 96 մլն 800 դրամով (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար) վաճառել է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Նարեգ Հարթունյանին:

5-րդ դրվագով ՀՀ «Շախմատի տուն կից մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Հրաչիկ Գրիգորի Թավադյանին է օտարվել «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,15464 հա մակերեսով հողատարածքը ընդամենը 13 մլն 917 հազար 600 դրամով (մոտ 35 հազար ԱՄՆ դոլարով)։

Մինչդեռ այդ հողատարածքի շուկայական արժեքը եղել է 73 մլն դրամ (մոտ 187 հազար ԱՄՆ դոլար)։ Տեղեկացնենք, որ Հրաչիկ Թավադյանն էլ, պետությունից էժան գնով գնելով հողատարածքը, շուկայական գնով վաճառել է` ըստ ամենայնի վերը նշված ԱՄՆ քաղաքացիներ հանդիսացող Նարեգ եւ Սարո Հարթունյաններին։

6-րդ դրվագով Արմեն Սարգսյանը, հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,9 հա մակերեսով, 237 մլն 270 հազար դրամ (մոտ 608 հազար ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար), ուղղակի վաճառքով վաճառել է Հարություն Մանուչարյանին:

Տեղեկացնենք, որ 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար) 2005-ին ձեռք բերած հողակտորը Հարություն Մանուչարյանը այնուհետեւ 2008 թվականին վաճառել է ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին 94 մլն 550 հազար դրամով (մոտ 242 հազար ԱՄՆ դոլար)։

Ահա, թե ով է կազմակերպել եւ իրականացրել Եռաբլուրի հողերի վաճառքը՝ փնջով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բղավում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին, թե «Եռաբլուրի հողերը ծախեցիք, ավտոսալոններ բացեցիք»։

Վստահաբար, Փաշինյանը լավ տեղյակ է, թե ով, ինչ պայմաններում, ինչպես է Եռաբլուրի հողերը վաճառել, բայց իր իշխանության ողջ ժամանակահատվածում փաստացի հովանավորել է Արմեն Սարգսյանին, մասնակցել նրա բիզնես հաջողությունների զարգացմանը եւ, ստացվում է, որ հենց Փաշինյանն է Եռաբլուրի հողերի վաճառքի շահառուն:

Թեեւ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նա Արամ Սարգսյանի զարմիկն է, սակայն պարոն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ որեւէ բարեկամական կապ չունեն Արմեն Սարգսյանի հետ, պարզապես համագյուղացիներ են»:

Լրահոս

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն
Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբա
Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել
Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան
Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի