Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.«Կենսուրախ, մաքուր, միամիտ ու պարզ երեխա էր: Ե՛վ հանգիստ էր, և՛ աշխույժ: Բնավորության այս երկու գիծն էլ իրեն բնորոշ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հայկի մայրիկը:Հայկը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է Մարալիկի թիվ 1 դպրոցում գերազանց առաջադիմությամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է Մարալիկի արհեստագործական ուսումնարանում, այն նույնպես ավարտել է գերազանցությամբ: Մայրիկն ասում է՝ «մաքուր» տետրեր ուներ որդին:

«Իր զոհվելուց հետո տնօրենը զանգահարեց, խնդրեց տետրերը դպրոցին փոխանցել: Այնտեղ Հայկս անկյուն ունի, իր տետրերն էլ այդ անկյունում են դրել: Բոլորին ցույց են տալիս, թե որքան գեղեցիկ ձեռագիր ուներ Հայկը, որքան խնամքով էր պահում իր տետրերը: Սովորելու ընթացքում որևէ առարկա չի առանձնացրել, բոլորն էլ մեծ սիրով է սովորել:

Դասերը պատրաստում էր առանց մեր օգնության: Տղա էր, բայց մեկ օր չի եղել, որ ես իրեն ուղղություն տամ, թե դաս սովորի կամ էլ ինչոր բան կարդա, ամեն ինչ ինքնուրույն արել է: Մինչև աշխատանքից վերադառնում էի, Հայկն իր դասերը սովորած էր լինում, դեռ մի բան էլ քույրերին էր տառերը սովորեցնում, դասերի հարցում օգնում: Շատ յուրահատուկ երեխա էր»: Դպրոցին զուգահեռ Հայկը նաև կարատեի է հաճախել, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր է. «Գավաթն ու պատվոգրերը հիմա տան իր անկյունում են»:

Ուսումնարանում սովորելուն զուգընթաց Հայկն աշխատել է լաբորատորիայում: «Ճանապարհների բետոնի, ցեմենտի խտությունն էր որոշում: Բայց իր ցանկությունն էր բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը: Բանակից վերադառնալուց հետո որոշել էր բարձրագույն կրթություն ստանալ, ուզում էր համակարգում ծառայել, ոստիկան դառնալ»:Մայրիկը ժպիտով է հիշում իր ու որդու զրույցները: «Ասում էր. «Մա՛մ ջան, հենց բանակից եկա, իրար հետ կգնանք Երևան:

Քեզ Մարալիկում չեմ թողնի»: Հայրիկն էլ հարցնում էր՝ Հա՛յկ, ինձ չե՞ս տանելու: «Չէ, մամայիս հետ եմ գնալու»»: Այս զրույցն այնպիսի լիաթոք ծիծաղ պարգևեց մեզ, կարծես ոչինչ էլ չէր եղել, կարծես Հայկը շուտով զորացրվելու և իրագործելու էր իր ցանկությունը:2019 թ. հուլիսի 15-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Մատաղիսում: Մայրիկն ասում է՝ շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: «Խելացի էր, գեղեցիկ ձեռագիր ուներ, և զորամասում իրեն էին հանձնարարում գրելու հետ կապված բոլոր աշխատանքները:

Երբ զանգահարում էինք, ասում էր՝ մա՛ ջան, գրավոր եմ գրում: Հետո Հայկիս հակատանկային տեղափոխեցին: Շատ ոգևորված էր ծառայում, բոլորին գովում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Երբ մենք էինք գնում իրեն տեսնելու, բոլորը՝ լեյտենանտ, հրամանատար, բոլորբոլորը մեզ ասում էին՝ ինչ լավ տղա ունեք: Ոչ մի բողոք չի ունեցել Հայկս, ոչ էլ իրենից են դժգոհել»:Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը փոխեց ոչ միայն Հայկի, այլև հազարավոր տղաների կյանքի ընթացքն ու պատմությունը: Հայկի վերջին զրույցն ընտանիքի անդամների հետ պատերազմի սկսվելու նախորդ օրն էր: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան զրուցեցինք: Տրամադրությունը շատ լավ էր, զրուցեցինք ու իրար բարի գիշեր մաղթեցինք այն մտքով, որ մեկ էլ հաջորդ օրն ենք խոսելու: Բայց երկու ժամ հետո նորից զանգահարեց, տրամադրությունը փոխված էր, սկսեցինք անհանգստանալ, երբեք նման տրամադրություն չէր ունեցել: Ինչ հարց ասես իրեն տվեցինք, բայց ոչինչ չասաց: Հարցրեցի՝ հո կռիվ չի եղել, Հայկ ջան, ինչոր բան է պատահե՞լ:

«Չէ, մա՛ ջան, ինչ պետք է լինի, ամեն ինչ նորմալ է»: Բայց հետո արդեն իմացանք, որ տղաներին ասել էին, թե պատերազմ է, բոլորդ տուն զանգեք, խոսեք: Իրենց զգուշացրել էին, բայց մենք դա իրենից չիմացանք: Տղաներից մեկը, որը ողջ էր մնացել, պատմեց, որ այդ օրը կապիտանն ասել է, թե բոլորդ տուն զանգեք, զրուցեք տանեցիների հետ: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ մատաղ էին արել, բոլորով հավաքվել էին, հրաշալի օր ունեցել, այնքան ոգևորված էր պատմում այդ օրվա մասին: Հայկս ասում էր՝ մա՛մ ջան, սիրուն նկարներ ունեմ, կուղարկեմ, կտեսնեք»:

Բայց նկարներն ուղարկել Հայկը չի հասցնում:Սեպտեմբերի 27-ից ընտանիքն այլևս լուր չի ունեցել Հայկից: Նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ Թալիշի դիրքերում: Ծառայակից ընկերների պատմությունների միջոցով ընտանիքը վերստեղծել է այդ օրվա պատմությունը: «Հասցրել է երկու տանկ խոցել: Ասում են, որ սնարյադ չի եղել, իջել է ներքև սնարյադ բերելու...

Հրամանատարի հետ խոսեցինք, ասաց՝ իջան սնարյադ բերելու, դեռ չեն եկել, մենք էլ ենք փնտրում: Մենք էլ 70 օր փնտրել ենք Հայկիս: Դեկտեմբերի 7-ին մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում ունենք»:Զոհվելու օրվա հետ կապված ընտանիքը կասկածներ չունի: «Այնպիսի երեխա էր, որ անհնար է գոնե մեկ անգամ չզանգեր: Բացի դա, իր հետի տղան ասաց, որ հենց այդ օրն է եղել դեպքը: Հայկիս ու ընկերոջն առանձնացրել են, Հայկիս տարել են 163 դիրքը, այդ տղային՝ 165-ը: Պատմում է՝ մենք իրար հաջող արեցինք, անգամ հուզվեցինք, որ իրարից պիտի բաժանվենք:

Հայկիս ընկերը ողջ է մնացել, հավանաբար հարվածի ալիքից ընկել է փոսի մեջ: Պատմում է՝ բարձրացանք, տեսանք, որ Հայկոյի դիրքը չկա, իրար հարցնում էինք՝ բա «Պո՞նչը»:

Հայկիս «Պոնչ» էին ասում: Ու արդեն հասկացել են, որ Հայկս էլ չկա: Բայց մեզ ասում էին՝ բունկերի մեջ է, դիրքերում է, կիջնի: Ամեն մեկը մի բան էր ասում, հետո պարզվեց, որ խաբում էին»:Հայկը երկու քրոջ ավագ եղբայրն է: Ու հիմա հենց նրանք են դարձել ընտանիքին ուժ տվողները: «Աղջիկներս են ուժ տալիս: Աղջիկներիցս մեկն այնքան նման է Հայկիս: Հիշում եմ, որ երբ մեկը երազ էր տեսնում, արթնանում էր ու սկսում պատմել, մյուսն ընդհատում էր՝ սպասի ես պատմեմ, ես էլ եմ նույն երազը տեսել: Զարմանում էինք, թե ինչպես է նման բան հնարավոր: Շատ նման են իրար թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ:

Մեր աղջիկներն են մեզ ապրեցնողը»:Հ. Գ. - Հայկ Ղուրշուդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

Լրահոս

ԵՄ-ն սպառնում է Թրամփին պատասխանով. 1 մլրդ դրամ գրավ, կալանքներ, մոր դաժան սպանություն (տեսանյութ)
Կարևոր
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել
Իսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել
Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման
Իսրայելի բանակը հայտնել է Հորդանան գետի Արևմտյան ափին ահաբեկչական հարձակման փորձի մասին
Ալյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Պեսկովը պատասխանել է Ուիթքոֆի և Քուշների հնարավոր այցի ամսաթվի վերաբերյալ հարցին
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Կրեմլը հայտարարել է Իրանի և Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի մասին
Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագիր կնքել
Կալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին չորս տարվա ընթացքում ամենամեծ ընդլայնման մասին
ԿԸՀ-ի որոշումը, ԱՄՆ-ի կոչը Բաքվին. Լավ նորությունն այն է՝ ֆոբիաները բուժվում են․ Զախարովան՝ Կալլասին
«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է, նևրոզ ունի, սթրեսի մեջ է. «Առինջ մոլի» փոխտնօրեն
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
ՈՒՂԻՂ․ Տաղավարների փակումը վտանգել է աշխատանքը. Առինջ մոլի աշխատակիցները բողոքում են
Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից
Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր է կնքել
Սահմանային անցակետերում կուտակային կայանատեղիներ կլինեն, ովքե՞ր կկարողանան օգտվել

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»