Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$799.01

BTC

$118446

ADA

$0.769591

ETH

$4272.74

SOL

$174.54

32 °

Yerevan

19 °

Moscow

42 °

Dubai

29 °

London

23 °

Beijing

29 °

Brussels

24 °

Rome

34 °

Madrid

BNB

$799.01

BTC

$118446

ADA

$0.769591

ETH

$4272.74

SOL

$174.54

32 °

Yerevan

19 °

Moscow

42 °

Dubai

29 °

London

23 °

Beijing

29 °

Brussels

24 °

Rome

34 °

Madrid

Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» նախագիծը:

Նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թ. հունվարի 22-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կարտոֆիլի սերմացուի մասով փոփոխություններ կատարելու մասին» N2 որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։

Համաձայն այս որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0ծածկագրին դասվող «E» դասի (էլիտա) և «A» դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափ) նկատմամբ սակագնային արտոնություն։

Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2025 թ. փետրվարի 9-ից մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ։

ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվող որոշման դրույթների կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում կարտոֆիլի սերմացուի Հայաստանի Հանրապետություն ներմուծման ծավալների բաշխման կարգը:

Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի առաջարկվում է վերջինիս ճանաչել կարտոֆիլի սերմացուի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է գյուղատնտեսությանը կարտոֆիլի որակյալ սերմացուով ապահովմանը։

Լրահոս

Կասպիական գագաթնաժողովը տեղի կունենա Թեհրանում 2026 թվականին
Կալանավորված Վարդան Հարությունյանը պապիկ է դարձել
Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին մասնակիորեն կասեցնել Իսրայելի հետ կնքված համաձայնագիրը
Չիկագոյի քաղաքապետը դեմ է քաղաք Ազգային գվարդիա ուղարկելուն
Կրիստիանո Ռոնալդոն պաշտոնապես առաջարկություն է արել Ջորջինային. Տեսանյութ
Ճապոնիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Bloomberg. Հարավային Աֆրիկան նոր շուկաներ է փնտրում գյուղատնտեսական արտադրանքի համար՝ ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով
ԱՄՆ-ը քննարկում է անկարգությունների դեմ պայքարի նոր միջոցառումները
Չինաստանը աջակցում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին
Թրամփի մաքսատուրքերը դեռևս չեն ազդել Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնման վրա
Կրթության ոլորտը պետք է դառնա խաղաղության օրակարգը առաջ տանող միջոց. Անդրեասյան
Թրամփը այս ուրբաթ կմեկնի Ռուսաստան.մի շարք երկրներ միացել են Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթին
Թաթարստանը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման
«Շրեկ 5»-ի պրեմիերան հետաձգվել է կես տարի
Չի կարող աշխարհը դառնալ ավելի լավը, եթե մեր համայնքները ավելի լավը չեն. Ժաննա Անդրեասյան
Հեգսեթը հայտարարություն է արել Ուկրաինայի համաձայնագրում տարածքային զիջումների մասին
Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պայմանավորվել են շարունակել միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունները
Al Nahar․ Պուտինը Թրամփի հետ բանակցություններին մոտենում է ամուր դիրքորոշմամբ
Իսպանիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը պետք է պաշտպանի Եվրոպայի շահերը
Le Temps. Ուկրաինան թույլ դիրքում է Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարափոխին դաս են տվել. Փաշինյանի կարծիքով ովքեր են արժանի լինել ՔՊ վարչության կազմում

Ճամբարափոխին դաս են տվել․ «Հրապարակ»

Փաշինյանի կարծիքով ովքեր են արժանի լինել ՔՊ վարչության կազմում․ «Ժողովուրդ»

Իշխանությունը կուտակել է աղբ եւ թունավոր գազեր, քանի որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ». «Ժողովուրդ»

Պաշտպանության նախարարի խորհրդական Օրդուխանյանը կալանավորվել է․ «Ժողովուրդ»

«Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ»

Ինչ է այսօր սպասվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում. դատարանի նախագահի վերջին օրը․ «Ժողովուրդ»

Արուսյակ Ջուլհակյանը նեղսրտել է «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածից. խոսենք փաստերով. «Ժողովուրդ»

Փաստաբան Ռոման Երիցյանը հայց է ներկայացրել ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի դեմ․ «Ժողովուրդ»

ՀՀ վերաքննիչ դատարանում ուշագրավ զարգացումներ են սպասվում Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի գործով. «Ժողովուրդ»

«Կոկորդիլոսը» Երևան է հասել Վեդիից. ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջ

Երբ բանակցում են առանց քեզ․ Հայաստանի ճակատագիրը՝ օտար սեղաններին. «Փաստ»

234 մլն դրամ՝ «Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի» համար. «Ժողովուրդ»

«Կոկորդիլոսը» Երևան է հասել Վեդիից. ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջ․ «Ժողովուրդ»

ՀՀ ՔԿ-ում հարցաքննել են ՔՊ-ական պատգամավորի որդուն. «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ»

ՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում մարզերում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելու․ «Ժողովուրդ»

Ջենիֆեր Լոպեսի համերգն ու «ոսկե» տուրիստները. Գևորգ Պապոյանի հակասող թվերը. «Ժողովուրդ»

16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»

Եղիշե Մելիքյանն էլ չի՞ քննադատի ֆեդերացիային․ ՀՖՖ ղեկավարներն այլևս «անքննելի են». «Ժողովուրդ»