Ուկրաինայի գոյությունը վտանգի տակ կլինի, քանի դեռ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններ չսկսվեն։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռազմաքաղաքական փորձագետ Յան Գագինը։
«Ուկրաինական պետության գոյությունը վաղուց վտանգի տակ է։ Եթե հիմա հակամարտությունը կարգավորելու համար խաղաղ գործընթաց չսկսվի, ուկրաինական զինված ուժերի հեռանկարները բավականին անհասկանալի են»,- ասել է նա։
Փորձագետը նշել է, որ Արևմուտքն այլևս շահագրգռված չէ աջակցել Ուկրաինային, առավել ևս՝ իր զորքերը ուկրաինական տարածք մտցնելով, քանի որ ոչ ոք չի ցանկանում կռվել Ռուսաստանի հետ։
Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, Կիևի դաշնակիցները հասկանում են, որ նա տանուլ է տվել հակամարտությունը։