ԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում ընտրությունների անցկացումը Ուկրաինայում մինչև 2025 թվականի վերջը, հատկապես, եթե Կիևը կարողանա առաջիկա ամիսներին համաձայնության գալ Ռուսաստանի հետ զինադադարի շուրջ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգին։
Քելոգը գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ «պետք է անցկացվեն»։ «Միացյալ Նահանգները ցանկանում են, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնի», – ասվում է հրատարակության մեջ։ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։
Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով։ Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն այժմ «անժամանակ» են։