Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$677.2

BTC

$105305

ADA

$0.960049

ETH

$3187.55

SOL

$241.09

-10 °

Yerevan

5 °

Moscow

18 °

Dubai

4 °

London

-2 °

Beijing

6 °

Brussels

6 °

Rome

4 °

Madrid

BNB

$677.2

BTC

$105305

ADA

$0.960049

ETH

$3187.55

SOL

$241.09

-10 °

Yerevan

5 °

Moscow

18 °

Dubai

4 °

London

-2 °

Beijing

6 °

Brussels

6 °

Rome

4 °

Madrid

Բանակի օրվա առիթով վարչապետն այցելել է ՊՆ (տեսանյութ)


Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն:

ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությամբ նախ տեղի է ունեցել քայլերթ, որից հետո հանդիսավոր նիստ՝ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանին Հանրապետության պաշտպանության հարգելի՛ նախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի՛ պետ, նախարարի տեղակալներ,Պարոնայք գեներալներ և սպաներ, տիկնայք և պարոնայք զինծառայողներ,Հարգելի ներկաներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի ձևավորման 33-րդ տարեդարձի առիթով և ուզում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ներկաներիդ և բացակայող բոլոր մեր զինծառայողներին, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ձեր ծառայության համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքների բոլոր անդամներին, ովքեր ձեզ քաջալերում են, որպեսզի այս դժվար առաքելությունն իրականացնեք պատվով և անմնացորդ:

Իմ ընկալմամբ, ձեր ընտանիքների անդամները ձեզ հավասար ծառայում են՝ անկախ նրանից կրում են զինվորական համազգեստ, թե ոչ, և նրանց այդ ծառայությունը մեծ գնահատանքի է արժանի նույնպես:Այսօր մենք խոնարհվում և ծնկի ենք գալիս մեր բոլոր նահատակների առաջ: Եվ մենք ամեն անգամ պետք է վերադառնանք այն հարցին, թե ի վերջո ո՞րն է մեր նահատակների հիշատակը հարգելու ամենաուղիղ և ամենաճիշտ տարբերակը: Այս հարցի պատասխանը ես մի քանի անգամ առաջարկել եմ և համոզված եմ այդ պատասխանում՝ դա զարգացած, բարեկեցիկ, անվտանգ, ազատ և երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է:

Ավելի փառավոր հուշարձան մեր նահատակներին չի կարող լինել, ու մենք մեր նահատակներին, նրանց հիշատակը հարգելու մեր ձևերին էլ պետք է անդրադառնանք:Ես ներողություն եմ խնդրում մի փոքր շեղվելու համար, բայց երեկ մենք ներկա էինք մի շատ կարևոր բժշկական հաստատության բացման արարողությանը, որը բացի պետական բյուջեից, ֆինանսավորվել էր նաև մի հիմնադրամի կողմից, որը սփյուռքահայ ընտանիքը ստեղծել է իր նախնիներին հարգելու, նրանց հիշատակը հավերժացնելու համար:

Ես համոզված եմ, իհարկե, որ նրանք այս ընթացքում նաև իրենց նախնիների հուշարձաններ են ֆինանսավորել, որը շատ կարևոր, մեր ավանդույթի համար էական արարողություն է, բայց մի ինչ-որ պահից նրանք որոշել են հիշատակը հարգելու և հավերժացնելու, կենսական, կյանքի շարունակականությունն ապահովող, մարդկանց ծառայող ներդրումներ անել:Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի ու ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար, որովհետև, ի վերջո, նպատակը՝ և՛ նահատակների, և՛ բանակի, Հայաստանի Հանրապետությունն է՝ անվտանգ, զարգացած, բարեկեցիկ, երջանիկ: Եվ այս առումով, ուզում եմ մի դիտանկյունից նայել այն ընկալմանը, որ մենք մեր հանրապետության ստեղծման առաջին օրերից, հետագայում ավելի շատ, ունեցել ենք մեր բանակի նկատմամբ:

Բայց ես ուզում եմ նախ ներողություն խնդրել մեր բանակից, զինծառայողներից, մեր զինվորներից, հիմա կասեմ, թե ինչի համար: Բոլոր ղեկավարներն ուզում են և պետք լինեն հայրենասեր, բոլոր քաղաքական գործիչներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր քաղաքացիներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր, բոլոր հանդիսավարներն ուզում են և պետք է լինեն հայրենասեր: Բայց պրոբլեմն այն է, որ մենք մեր հայրենասիրության և հայրենասիրությունների ամբողջ պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա: Ամեն ինչի և ամեն բանի պատասխանատվությունը դնում ենք զինվորի վրա: Մենք մեր պետականաշինության բացթողումները քողարկելով ասում ենք՝ դե, զինվորն իր գործը կանի:

Մենք արտաքին քաղաքականության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորը, հետևաբար նաև սպան, բանակն իր գործը պետք է անի: Մենք տնտեսության մեր բացթողումները լրացնելու համար ասում ենք՝ դե, զինվորի համար է արվում, զինվորն իր գործը կանի: Եվ մենք զինվորի և բանակի ուսերին հաճախ դնում ենք անտանելի բեռներ, և այդ բեռները ձևավորվում են բոլորիս՝ ամեն տեղ և ամենուր հայրենասեր լինելու մղումներից:Բայց ի՞նչ եմ ես առաջարկում, արդյոք ես առաջարկում եմ հայրենասեր չլինել: Քավ լիցի, իհարկե, չեմ առաջարկում այդպիսի բան:

Ես առաջարկում եմ, որ հայրենասիրության մեր մոդելը պատասխանատվություն դնի ոչ միայն բանակի ու զինվորի վրա, հերոսության առաքելություն ոչ միայն դնի բանակի ու զինվորի վրա, այլ ընդհակառակը՝ մեր հանրության և պետության բոլոր շերտերը՝ ամեն մեկն իրենց չափով կրեն, վերցնեն այդ պատասխանատվությունը և հայրենասիրության մեր օբյեկտը լինի այնպիսին, հայրենասիրության մեր բովանդակությունը լինի այնպիսին, որ չզոհաբերի զինվորին, որ չզոհաբերի բանակը:Սա է պատճառը, որ ես ինքս շատ եմ խոսում և առաջարկում՝ «Հայրենիքը Պետությունն է» կարգախոսը, որովհետև սա է այն մոդելը, որը մեզ հնարավորություն է տալու առաջինը՝ զարգացնել պետությունը, երկրորդը՝ անտանելի բեռներ չդնել մեր զինվորի և բանակի վրա: Եվ մենք պետք է շատ հստակ հայտարարենք, որ որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը: Եվ սա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցենք մեր նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը: Սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործենք բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել:

Սա է այն հենքը, որի վրա պետք է հստակ խնդիր դնենք, որ այո՛, Հայաստանի Հանրապետությունում զինծառայողները պիտի ունենան բավարար, արժանապատիվ նյութական ապահովություն: Սա է այն հենքը, որի վրա կարող ենք ընդգծել՝ զինծառայությունը նաև աշխատանք է, որը զինծառայողների ընտանիքների համար պետք է ապահովի բարեկեցություն: Սա է այն ճանապարհը, որը ոչ մեկի հնարավորություն չի տա կասկածի տակ դնելու պաշտպանունակ բանակ ունենալու մեր լեգիտիմ իրավունքը:Եվ իմիջիայլոց, ուզում եմ ձեզ ասել, որ հենց այս հայեցակարգի որդեգրման շնորհիվ է, որ մեզ հաջողվել է դիվերսիֆիկացնել անվտանգության ոլորտի մեր հարաբերությունները:

Հակառակ դեպքում՝ մենք այդ հնարավորությունը չունենք, և կարծում եմ, որ ներկաները դրա մասին շատ լավ գիտեն: Հետևաբար, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական գործիչները, Կառավարությունը, հանրությունը՝ կոնկրետանա հայրենասիրության իր մոդելի մեջ, որովհետև հայրենասիրության այն մոդելը, որը մենք որդեգրում ենք, դա ընկնում է զինվորի, զինվորականի, բանակի ուսերին:

Մենք պետք է իմանանք՝ ինչ բեռ ենք դնում մեր բանակի ուսերին, մենք պետք է հասկանանք՝ այդ բեռը տանելի է, թե անտանելի:Մեր զինվորականները, փառք նրանց, երբեք էլ չեն տրտնջում և երբեք էլ, համոզված եմ, չեն տրտնջա, բայց նրանց այս ուժեղ և արժանապատիվ կեցվածքը չպետք է օգտագործենք նրանց ուսերին անտանելի բեռներ դնելու համար: Չպետք է օգտագործենք մեր հայրենասիրության պատասխանատվությունն իրենց ուսերին դնելու և նրանց թիրախ դարձնելու համար:Հետևաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր: Եվ այս հենքի վրա, այո՛, մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ, և այս հենքի վրա մենք ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ:

Այս պարագայում որևէ մեկը չի կարողանալու կասկածի տակ դնել պաշտպանունակ բանակ ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել բարեկեցիկ զինվորական ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել ուժեղ պետություն, բարեկեցիկ և զարգացած պետություն ունենալու մեր իրավունքը: Իսկ այդ պետության համար ասել եմ և կրկին ուզում եմ ասել՝ առանցքային է սպայական դասի գոյությունն ու գիտակցությունը:Մենք սա էլ պետք է արձանագրենք, որ այո՛, բանակի, Զինված ուժերի և ընդհանրապես սպայական դասն այն սյունն է, այն ողնաշարն է, որի շուրջ կառուցվում է պետությունը:

Այո՛, ճիշտ է նշվում, որ մենք թերությունները չպետք է թաքցնենք, բայց մենք չպետք է թաքցնենք ո՛չ բանակի թերությունները, ո՛չ Կառավարության թերությունները, ո՛չ հանրային թերությունները, ո՛չ մասնավոր հատվածի թերությունները:Դա էլ անարդար է, որ բոլորը նկատում են բանակի թերությունը, սակայն ասվում է՝ դիմացինի աչքի փուշը տեսնում ես, սեփական աչքի գերանը չես տեսնում: Սա է մեր ուղեգիծը՝ տեսնել բանակի թերությունները, բայց տեսնել բանակի թերության կապը մեզնից յուրաքանչյուրի թերության հետ, որովհետև բանակն օդից չէ, բանակը ձևավորվում է մանկապարտեզում, դպրոցում, թաղում, աշխատանքային կոլեկտիվներում: Բանակում այսօր չկա թեկուզ մի պրոբլեմ, թեկուզ մի թերություն, որը չի ծնվել բանակից դուրս:

Այդպիսի պրոբլեմ գոյություն չունի: Բանակի բոլոր պրոբլեմները ծնվել են բանակից դուրս, բոլոր պրոբլեմները, ուրիշ բան՝ այդ պրոբլեմները կարող են գալ բանակում զարգանալ մի փոքր, ձևափոխվել, բայց չկա որևէ պրոբլեմ, որի սեփականատերը բանակն է, որ մենք կարող ենք ասել բանակն այս պրոբլեմը ստեղծեց: Գոյություն չունի այդպիսի պրոբլեմ:Բոլոր պրոբլեմները բանակ գալիս են հանրությունից, մեր ընտանիքներից, մեր տներից, մեր թաղերից, մեր դպրոցներից, մեր մանկապարտեզներից, մեր քեֆերից, մեր հարսանիքներից, իրար հետ հարաբերվելու մեր ձևերից, և սա մենք պետք է հասկանանք, և սա մենք հասկանում ենք, որովհետև դուք պետք է իմանաք, որ Կառավարությունը դա հասկանում է:Ես չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե բանակում կա մի պրոբլեմ, անկախ նրանից, թե ով ինչքան է ներգրավված, որ մենք մեր մաշկի վրա չենք զգում: Որովհետև հատկապես այս դիրքում, երբ ամենօրյա ռեժիմով զբաղված ես այդ և այլ բազմաթիվ պրոբլեմներով, այդ պրոբլեմները չզգալ պարզապես հնարավոր չէ:

Այսօր մեր բանակի 33-րդ տարեդարձն է, մենք Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը, իհարկե, առաջիկայում կփոխվի և կվերափոխվի, բայց մեր որոշմամբ բանակը ներառել ենք մեր պետական, մեր ազգային արժեքների առաջին տողերում: Այո՛, բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը Հայաստանի Հանրապետությունն է, պետականությունը, անկախությունը և այդ պետականության ողնաշարը՝ բանակը, զինված ուժերը, իսկ բանակը և զինված ուժերը մարդիկ են առաջին հերթին: Եվ մարդիկ պետք է իրենց զգան գնահատված, մարդիկ պետք է իրենց զգան հարգված և մարդիկ պետք է իրենց զգան արժանապատիվ:Ես կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար:

Դուք պետք է իմանաք, որ մենք հպարտանում ենք ձեզնով, հույս ենք դնում ձեզ վրա, և համոզված եմ, որ իրար հետ Հայաստանի Հանրապետությունն իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով կդարձնենք անվտանգ, զարգացած, երջանիկ, պաշտպանված պետություն: Եվ մենք իրար հետ գտնվում ենք այդ ճանապարհին:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Լրահոս

Տակից դուրս չեն գալու. «Փաստ»
Նոր բեռ քաղաքացիների ուսերին ու նոր խնդիրներ բոլորի համար. «Փաստ»
«Հրապարակ». ՔՊ-ն 300 դրամը այլ տեղից է «քերելու»
Անծրագիր. տրանսպորտի սակագնի հետ կապված «շարժերը» կանխատեսելի էին. «Փաստ»
«Ժողովուրդ». «Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ Կոստանյան
«Ժողովուրդ». Ավինյան-Դավոյան հակամարտությունը խորանում է. Փաշինյանի ՍՄՍ-ին են սպասում
Ի՞նչ վտանգներ կան Աբխազիայի հայերի համար տեղի թուրքամետ ընդդիմության կողմից. «Փաստ»
Իշխանությունները նույնպես սպասման «ռեժիմում» են. ի՞նչ ճակատագիր կունենան Հայաստանի արևմտյան «դրամաշնորհային» շրջանակները. «Փաստ»
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Լույս չի լինի
Վրաստանը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Լինցի մրցաշարը
Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են խորհրդարանը ցրելու մասին
Դպրոցում աշակերտի բացակայությունների թույլատրելի շեմը և դրա հետևանքները
Ժողովուրդը պաշտպանված կլինի այն ժամանակ, երբ դուք այլևս իշխանություն չեք լինի․ Հենրիխ Դանիելյան
ԵԽԽՎ-ում կսահմանափակվեն վրացական պատվիրակության լիազորությունները
Ահմեդ ալ-Շարաան նշանակվել է Սիրիայի անցումային նախագահ
Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է Մասկին առաջադրել Նոբելյան մրցանակի
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Ռուսաստան

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիայի բոլոր պայմանների կատարումը Փաշինյանի գլխավոր խնդիրն է. ինքնության ուրացման գինը (տեսանյութ)

Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի ասածը ժխտողականության դրսևորում է. Շահինյան (տեսանյութ)

Ադրբեջանն օդանավակայան է կառուցում Հայաստանի հետ սահմանին (տեսանյութ)

Ի՞նչ սահմանազատման մասին է խոսքը, մենք նորից պետք է վերցնենք Լաչինը և առաջ անցնենք. Աշոտ Ավագյան (տեսանյութ)

Դավաճանական արարք է. Եվրոպայի Հայ դատի գրասենյակը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ծովինար Բարսեղյանն ազատվել է պաշտոնից

Ռուբեն Վարդանյանին պաշտպանելու համար Փաշինյանը ոչինչ չարեց (տեսանյութ)

Ֆրանսիայի դեսպանը ցույց տվեց՝ ռևիզիոնիզմն անընդունելի է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Եվրոպան աջակցեց Կոսովոյի ինքնորոշման իրավունքին՝ ժխտելով այն արցախահայության համար. Արմեն Գևորգյանի ելույթը

Երևանում համայնքային նշանակություն հարցերը լուծվում են ՔՊ վարչության նիստում. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա». ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հերքում է տարածել

Տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ

2020 թ-ից մինչև օրս Զինված ուժերում կամավորականներից ձերբազատվել չի ստացվել, սակայն դա մեծ վնաս է բանակին, ինչի մասին զինվորականները լռում են. Մովսես Հակոբյան

Ռեկորդային մինիմալ ցուցանիշ ՔՊ-ի համար. GALLUP-ը թվեր է ներկայացնում

Ռուբեն Վարդանյանը մեկ ամիս ժամանակ է պահանջել (տեսանյութ)

Ազգային ինքնության փոփոխությու՞ն, թե՞ քաղաքական փորձարկում (տեսանյութ)

Թուրք-ադրբեջանական տանդեմն այնքան վտանգավոր չէ, որքան Նիկոլ Փաշինյանի վարչախումբը․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Չկա աշխարհում որևէ մի օրենք, որով հնարավոր լինի արդարացնել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունն իրենց հայրենիքից. Հայկ Մամիջանյան

Ցանկանում եմ 2025-ին ունենանք գերագույն գլխավոր հրամանատար․ Բագրատ Գալստանյան (տեսանյութ)