Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը խոսել է հանրային տրանսպորտի թանկացման մասին


Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ: Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև հինգ տարի հետո, այլև տաս տարի հետո, այլև տասնհինգ տարի հետո:«Երևան քաղաքն ունեցել է տրանսպորտային համակարգ ժամանակին՝ մետրո, տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս:

Այդ տրանսպորտային համակարգը մինչև վերջերս չի եղել: Ինչո՞ւ չի եղել, որովհետև այդ տրանսպորտային համակարգի կառավարման հիմքում տնտեսական արդյունավետության, տնտեսական տևականության կամ տնտեսական հարատևության գաղափար և բանաձև չի դրվել, այսինքն՝ ասվել է, որ հիմա կա ինչ-որ մի տրանսպորտ, եկեք մաշենք այս տրանսպորտը, այնքան քշենք այս տրանսպորտը, մինչև կմաշվի մինչև անշարժություն, դրանից հետո թե «Գազել» կլինի, թե «Երազ» կլինի, թե ինչ կլինի՝ կլինի, դա արդեն մեր գործը չէ: Ես կողմ եմ, որ Երևանում լինի տրանսպորտ և Հայաստանում լինի տրանսպորտ: Այսօր տասնյակ գյուղերում և բնակավայրերում մենք տրանսպորտային համակարգ ներդնելու խնդիր ունենք:
Մարդիկ չեն կարողանում իրենց գյուղերից տեղաշարժվել և միակ տեղաշարժվելու մեխանիզմը տաքսիներն են:Նախ ես խոստացել եմ, որ գազելները դուրս կգան քաղաքից, և գազելները դուրս են եկել քաղաքից: Այսօր «Գազել» չկա քաղաքում, բայց այս տրանսպորտային համակարգը պետք է զարգանա, պետք է փոխվի:

Հիմա էլ մետրոն ենք մաշեցնում, մինչև ե՞րբ պետք է մաշեցնենք: Դե տրամվայների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախկին իշխանությունների մասին եմ խոսում: Տրոլեյբուսների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախորդ իշխանության մասին եմ խոսում, բայց մենք ռազմավարական ենթակառուցվածք պետք է ունենա՞նք, թե՞ ոչ, թե՞ հիմա էլ բերել ենք MAN ավտոբուսները, ասում ենք հինգ տարում կմաշենք, դրանից հետո ինչ կլինի, կլինի: Սա՞ է մեր տրամաբանությունը:

Ես համաձայն չեմ այս տրամաբանությանը, ես համաձայն եմ այն տրամաբանությանը, որ պետք է քաղաքն երկարաժամկետում ունենա տրանսպորտային համակարգ»,– ասել է նա:

Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք շատ չեն միանգամից այդքան փոփոխությունները՝ Փաշինյանը պատասխանել է․«Այս բոլոր ռեֆորմները մենք պատրաստում ենք 2018 թվականից, այսինքն՝ մենք եկել ենք ռեֆորմներ անելու պատրաստակամությամբ և հանձնառությամբ:

Այսինքն՝ կամաց-կամաց է:Այս բոլոր օրենքները, օրինակ՝ նույն համընդհանուր հայտարարագրման օրենքն այս տարի չէ ուժի մեջ մտել, այս տարի ուժի մեջ է մտել այլ խմբի համար:

Օրինակ՝ ես նախորդ տարի նույնպես լրացրել եմ համընդհանուր հայտարարագիր, և բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարագիր եմ լրացրել, և համընդհանուր հայտարարագիր, բայց օրենքներն ընդունվել են դրանից առաջ, նախագծերը ձևավորվել են դրանից առաջ, հայեցակարգը մշակվել է դրանից առաջ: Այսինքն՝ դրանք շատ երկար քննարկված բարեփոխումներ են, որոնք հիմա իրագործման փուլում են եկել:

Բայց հիմա եկեք նայենք մեր նախորդ տարիներին: Լավ 2018 թվականին եղավ հեղափոխությունը, եղավ արտահերթ ընտրություններ աշնանը: 2019 թվականն այս բարեփոխումների շրջանակը պլանավորելու շրջան էր, 2020 թիվ՝ քովիդ և պատերազմ: 2020-ին կարո՞ղ էինք այս բարեփոխումն անել: 2021 թիվ՝ արտահերթ ընտրություններ, տարածաշրջանային խորը էսկալացիաներ, անկայունություն: Կարո՞ղ էինք, չէինք կարող անել: 2022 թիվ՝ լարվածություն, 2022 թվի սեպտեմբերի պատերազմ, Լեռնային Ղարաբաղի շուրջ անընդհատ էսկալացիաներ, անընդհատ էսկալացիաներ:

Հետո 2022-23 թիվ՝ Լաչինի միջանցքի փակում, անընդհատ այդ մեծացող լարվածությունը, երբ ամենօրյա ռեժիմով պետք է զբաղվել դրանով, Լաչինի միջանցքի շրջափակում, հետո բռնի տեղահանություն: 2023 թվին այդ ամեն ինչը պատե՞հ էր անել:2024 թիվն առաջին տարին էր, երբ հնարավորություն ունեցանք ավելի շատ կենտրոնանալու ապագայի մեր ռազմավարությունների վրա:

Եվ 2024 թվին էլ այնպես չէ, որ շատ հանդարտ է եղել ամեն ինչ: Սահմանազատման գործընթաց է տեղի ունեցել, նորից ներքին խմորումներով և այլն, և այդպես շարունակ:

Այդ խոսույթը կա, որ բարեփոխումը պետք է անել հարմար պահի, բայց բարեփոխման համար պահը երբեք էլ հարմար չէ, որովհետև սկսած նրանից, ինչ Դուք նկարագրում եք, ասում եք՝ մարդը պետք է գնա:

Մարդն այսպես, թե այնպես գնում է, ինչ-որ տեղեր գնում է, բայց մենք ուզում ենք, որ մարդու գնալը կառուցենք այնպես, որ արդյունավետ լինի այդ գնալը, նպաստի իր ավելի բարեկեցիկ կյանքին:

Ես հիշում եմ հետևյալը, երբ մենք 2019 թվականին իմ մայրական գյուղում, որտեղ այդ ապօրինի անտառահատումները շատ կային և ցավոք, մինչև հիմա էլ շարունակվում են, երբ մենք այնտեղ շատ խիստ միջոցներ էինք ձեռնարկել, մարդիկ բողոքում էին, ասում էին՝ չեք թողնում, որ մենք ապրենք:

Ասում եմ, այդ թվում նրանց, ում ճանաչում եմ, ասում էի լսեք...»։

Լրահոս

Ժողովուրդը չի փակել Արցախի հարցը. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ Դանիելյան
Մենք այս պահին պայքարում ենք արցախահայության վերադարձի իրավունքի մասին. Բալայան
Նիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան
Ռուս սահմանապահների հեռանալուց հետո իրավաբանորեն վերանալու է հայ–թուրքական սահմանը. Ղազարյան
ՈՒՂԻՂ․ Արցախի անկախության օրն է. պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»
Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտին է մոտենում․ գործը կուղարկվի դատարան․ «Ժողովուրդ»
Բացահայտվել է՝ ով է կազմակերպել Թուփաք Շաքուրի սպանությունը
Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկի մարմինը
Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը
Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին
ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ)
Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը
Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)
Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին

Լրացուցիչ նորություններ

...

Նիկոլ Փաշինյանը Արցախի գլուխը կերավ, հիմա էլ անցել է Հայաստանին. Գառնիկ Դանիելյան

Նիկոլն այն մարդը չէ, որ ասի` Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան

Ինչ պայմաններ է Պուտինը ներկայացրել Փաշինյանին

ՔՊ-ականները թող մանդատները դնեն, ես ինչո՞ւ դնեմ. իմ թիմակիցները ինձ չեն ճնշել (տեսանյութ)

Փաշինյանն ու Պուտինը քննարկումը կշարունակեն փակ դռների հետևում․ ինչով ավարտվեց հանդիպման բաց հատվածը

Ադրբեջանը խոսում է ոչ թե խաղաղության, այլև Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)

2026թ-ի Փաշինյանը չի խաբում․ չգնայի՛ք, չընտրեի՛ք իրեն․ Զոհրաբյան (տեսանյութ)

Կարող ենք ավելի մեծացնել մեր համագործակցության շրջանակները. Խաչատուրյանը՝ Հնդկաստանի պատվիրակությանը

Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)

ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ Փաշինյան

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին

Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկել են խաղաղության օրակարգը

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը

ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու վերականգնումը․ Միրզոյան

Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. Միրզոյան

ՀՀ-ին ասում են՝ ավելի շատ կվճարենք, եթե «հակառուսական ստրիպտիզը» լավ պարես. քաղաքագետ

Խորհուրդ եմ տալիս մաթեմատիկա սովորել․ 734․000-ը մեծ է 726․000-ից․ Աբովյան

Վայք, Սյունիք, Արարատ գնալու համար Ադրբեջանի տարածքով պետք է անցնենք, եթե Տիգրանաշենը հանձնեն. Հայկ Նահապետյան

Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ձերբակալությունից հետո կյանքի և նրան ազատ արձակելու ջանքերի մասին