Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախապատրաստվելու փոխարեն, սակայն, մեր հանրային միջավայրը նախընտրեց բավարարվել հեքիաթաշարով. Վահե Հովհաննիսյան


«Ավելի հետոյին պատրաստվելու համար

Բաքվի դատերը, չգիտես ինչու, հանկարծակիի են բերել հայ հասարակությանը, թեև բազմաթիվ ամիսներ առաջ արդեն պարզ էր, որ լինելու են այս տեսարանները, այս լուսանկարները, այս մեղադրանքները։

Պարզ էր, որ առաջիկայում էլի շատ բաներ են լինելու: Պարզ էր նաև այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը, որպեսզի հարմար միջավայր ապահովի իր հետագա քայլերի համար։

Այս ամենը լրիվ պարզ էր, ես ինքս ոչ միայն հրապարակավ գրել եմ այդ մասին ամիսներ առաջ, այլև նախապես քննարկել եմ այս փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ու հանրային դաշտի տարբեր դերակատարների հետ։

Նախապատրաստվելու փոխարեն, սակայն, մեր հանրային միջավայրը նախընտրեց բավարարվել հեքիաթաշարով, թե՝ երկու ամսից բաց են թողնելու, թե՝ աշխարհի այսինչ մայրաքաղաքից զանգել են, որ բաց թողնեն, և այլն, և այդպես շարունակ։ Ինչպես միշտ, հաճելի դատարկությունը ծանրակշիռ է դառնում՝ ընդդեմ դառը ու դժվար պրագմատիզմի: 

Այս դրվագը գուցե ամենացավոտն է, բայց նաև՝ խիստ բութագրական մեր ընդհանուր հանրային վարքականոնի համար։ Մեզ կտրուկ պակասում է ստրատեգիական, երկարատև մտածողության մշակույթը, մենք չենք պատրաստվում «հետոյի, շատ հետոյի» իրադարձություններին, մեր քաղաքական սպասումների ու պլանավորման հորիզոնը սահմանափակ է՝ մի քանի շաբաթ առավելագույնը։

Ես իհարկե չեմ կասկածում դատավարության ֆոնին արված, գրված հայտարարությունների, տեքստերի հեղինակների անկեղծության վրա, բայց դրանցով մենք, ինչպես միշտ, արձանագրում ենք հետևանքները, չփորձելով նախապես ազդել իրերի ընթացքի վրա (իսկ իրականում շատ բան կարելի էր անել):

Այս սահմանափակ պլանավորման հորիզոնի պատճառով է, որ մենք նույն չափով անպատրաստ ենք լինում թե´ կռվին, թե´ խաղաղությանը, թե´ գերեվարմանը, թե´ գերիների ազատ արձակման գործողություններին։Իհարկե, եղել են հատուկենտ մարդիկ, որ փորձել են անձնական նախաձեռնությամբ ինչ-որ քայլեր անել, կամ առնվազն նախազգուշացնել։

Այս ամենը, սակայն, բավարար չէ՝ կոչվելու համար քաղաքական ու հանրային էլիտայի համակարգված ստրատեգիական մտածողություն։Այս տարին բացվեց սոցիալական համատարած դժգոհության ալիքներով՝ հարկերի բարձրացման, տրանսպորտի թանկացման, հայտարարագրման շուրջ և այլն։

Այն օրենքներն ու կարգավորումները, որոնք բերել են այդ թանկացումներին, ընդունվել են ամիսներ, իսկ որոշները՝ տարիներ առաջ։ Եվ միայն 2025-ի հունվարից են սկսվում դժգոհություններն ու անհնազանդության դրսևորումները, քանի որ անգամ տեխնիկապես տասնյակ հազարավոր քաղաքացիների հնարավոր չի եղել տեղյակ պահել սպասվող փոփոխությունների մասին, որոնք ուղղակիորեն ազդելու են իրենց կյանքի վրա։

Իրականում բազմաթիվ բացասական զարգացումներին հնարավոր է նախապես պատրաստ լինել ու կանխարգելել դրանք, տանել այդ զարգացումները մեզ համար ցանկալի հունով, հնարավոր է դրական պրոցեսներ գեներացնել, շրջել իրերի ընթացքն այնպես, որ օգուտով դուրս գանք իրադրությունից։

Դրա համար անհրաժեշտ է, որ մտածողության, պլանավորման հորիզոնը երկար լինի, որ հասցնենք նախապես մտածել, հասկանալ ու որոշել, թե մեզ այս ու այս զարգացումների դեպքում ի´նչ է պետք լինելու, ի´նչ հնարավոր վատ տարբերակներ կան, ու ինչպես պետք է պատրաստվել ամեն կետին։

Դրա համար պետք է դուրս գալ պարզունակ ու կարճատես պոզիտիվիզմի թակարդից ու պրագմատիկորեն հաշվարկել բոլոր քայլերը՝ ամենաերկար կտրվածքով։

Այս ամենը հատկապես կարևոր է մոտեցող արտահերթ կամ հերթական ընտրություններին նախապես պատրաստվելու համատեքստում, որպեսզի հերթական անգամ չլինի «ուզում էինք լավ լինի, եղավ՝ ինչպես միշտ»։

Հիմա է պետք ավելի հեռուն հաշվարկել ու ավելի հետոյի պրոցեսներին պատրաստվել՝ պատրաստվել, կանխարգելել, դրական հուն տանել, որպեսզի վաղվա «անակնկալ զարգացումները» չլինեն շատ ավելի վատը»:Վահե ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. լրագրողի հարցը Փաշինյանն անհեթեթ համարեց
ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Քաղաքապետարանը կես տարվա աշխատավարձ է պարտք. 8 մլն ՔՊ-ից՝ համալիրի վարձակալության համար
Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ
ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Ղազախստանի ԱԳ նախարարի հետ կարող է քննարկվի երկաթուղու հարցը
Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան
Կարևոր
ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին
Դավիթը գլխացավեր, գանգատներ ունի, Դավիթը լավ չի, ժողովուրդ. Լուսինե Մարտիրոսյան
Նամակ՝ դատախազին. «Վերացրե՛ք Դավիթի կալանքը, նա պիտի շարունակի կրթությունը»
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան
Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան
Ճանապարհների եզրերին ավազի շերտ է գոյացել, մի հարցը լուծեցինք, ստացանք երեք նոր հարց. Փաշինյան
172 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար
ՈՒՂԻՂ․ անհապաղ ազատ արձակել Դավիթին. բողոքի ակցիա
Թրամփը հայտարարել է, որ եթե գործարքի պայմանները չկատարվեն, հրետակոծությունը կլինի ավելի ինտենսիվ և ավելի դաժան
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Լիբանանի վարչապետը ապրիլի 9-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների
Սթարմերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը
Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»
Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը