Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ե՞րբ է նշվելու Տյառնընդառաջ


Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ․ գրում է qahana.am-ը։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը:

Լրահոս

Չինական բեռնափոխադրող նավը մտել է Սևաստոպոլի նավահանգիստ. FT
Գողացված պայուսակում եղել են քարտեր, գումար և զինգրքույկ
Sony-ն կրճատել է PlayStation 5-ի տեխնիկական բնութագրերը և պահպանել նույն գինը
Հայաստանը ո՛չ ՆԱՏՕ-ում, ո՛չ Եվրոպական միությունում անդամ դառնալու հնարավորություն չունի․Գարիկ Քեռյան (տեսանյութ)
ՆԱՏՕ-ն խոստացել է վճռական պատասխան տալ Ռուսաստանին (տեսանյութ)
Երևանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հայտնաբերվել է մի հայտնի համեմունք, որը նպաստում է աղիքային բորբոքման մեղմացմանը
Աստղագետը բացատրել է, թե ինչպես են առաջանում մագնիսական փոթորիկները
Մարդու լսողության անսովոր առանձնահատկություն է հայտնաբերվել
Գյումրեցին ձերբակալվել է բնակարանային գողության համար. քրեական ու համայնքային ոստիկանների բացահայտումը
Պերուում հայտնաբերվել են 12 միլիոն տարեկան խորհրդավոր կենդանու մնացորդներ
Վահագն Խաչատուրյանը Նյու Յորքում հանդիպել է «ServiceNow» ընկերության փոխնախագահի հետ
Այս փառավոր հայը քրեական պատասխանատվության է ենթարկվում իր խիզախության ու հայրենասիրության համար․ Րաֆֆի Ասլանյան
Հայտնաբերվել է անսպասելի նոր աստերոիդային վտանգ
ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման հարցերը
Կյանքի դժվարությունները խաթարում են ուղեղի աշխատանքը, զգուշացնում են գիտնականները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ հայտնաբերել են զենք-զինամթերք
Վրաստանի վարչապետը և Ավինյանը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցեր
Գիտնականները հայտնաբերել են, որ խորհրդավոր մասնիկների «պարը» փոխում է աստղային միաձուլումների արդյունքը
Մենք հույսեր ունեինք․ Լապորտան՝ Ոսկե գնդակի արդյունքների մասին

Լրացուցիչ նորություններ

...

Գողացված պայուսակում եղել են քարտեր, գումար և զինգրքույկ

Երևանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Գյումրեցին ձերբակալվել է բնակարանային գողության համար. քրեական ու համայնքային ոստիկանների բացահայտումը

Վահագն Խաչատուրյանը Նյու Յորքում հանդիպել է «ServiceNow» ընկերության փոխնախագահի հետ

Այս փառավոր հայը քրեական պատասխանատվության է ենթարկվում իր խիզախության ու հայրենասիրության համար․ Րաֆֆի Ասլանյան

ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման հարցերը

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ հայտնաբերել են զենք-զինամթերք

Էրդողանը չի ճանաչում ՀԱՄԱՍ շարժումը. Ուկրաինան կմնա առանց եվրոպական երկրների ռազմական օգնության (տեսանյութ)

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում պաշտոնապես մեկնարկեց «Concordia» 15-րդ տարեկան գագաթնաժողովը

Կենտրոնում հոսանքի անջատման պատճառը անավարտ վերանորոգումն էր. պատասխանատուն ազատվել է աշխատանքից

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Պլանային ջրանջատում Երևանում սեպտեմբերի 25/26-ին

Կյանքից հեռացել է 1992թ. Շուշիի S-72 տանկի անձնակազմից հրաշքով ողջ մնացած հրամանատար Ավշարյանը

Էստոնիան հրավիրել է ՆԱՏՕ խորհրդակցություն. Պուտինի կարևոր հայտարարություն՝ անվտանգության խորհրդում (տեսանյութ)

Պարոնյան փողոցում սահմանվում են երթևեկության նոր գոտիներ

Ավտոմեքենայում մի տոպրակ «Կրիստալ» է հայտնաբերվել

Գազայից տարհանվել է ավելի քան 550,000 բնակիչ․Մանիլայում անկարգությունների զոհերի թիվը աճել է (տեսանյութ)

«Նոյլենդ»-ը կվերսկսի չրերի արտադրությունը (Լուսանկարներ)

Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ նվագախմբերը քայլերթ են իրականացրել Երևանի փողոցներով

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Բժշկական համալսարանի լաբորատորիայում բռնկված հրդեհը (թարմացված)