Վարչապետ Փաշինյանը «Հայոց պատմություն» գրքից մեջբերումներ է արել․
«1064 թվականին սելջուկների կողմից Բյուզանդիայի կառավարման ներքո գտնվող Անի քաղաքի գրավման, ինչպես նաեւ էժան եւ ձրի աշխատող պաշտոնյաների մասին. Կայսրությունից Անին զրկողը, գրում է Ատտալիատեսը,- Մոնոմախ կայսրի կծծիությունն էր:
Անիի կառավարիչը ռոճիկ էր ստանում, բայց կայսերը ներկայացավ Բագարատ անունով ոմն հայ եւ նրան ասաց, թե կառավարիչի պաշտոնն առանց վարձի կարող է վարել եւ ավելի լավ պահպանել քաղաքն ու նրա շրջակայքը:
Կայսրը նրան ընդառաջեց, նշանակեց դուքս եւ ընձեռեց կառավարչի պաշտոնը:
Բայց Բագարատը վատ էր վարում գործերը, նա միջնաբերդը հացով չապահովեց, պատերազմական կամ քաղաքական ոչ մի հարց հաստատ չլուծեց եւ հոյակապ քաղաքը գցեց մեծ վտանգների մեջ, քանզի ի վերա ամենայնի, այս «անվարձ զորավարը» պետությանն օգուտ տալու համար կայազորն էլ էր ցրել եւ խոստացել քաղաքն առանց կայազորի պաշտպանել»: