Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

Սրա հետ կապված՝ տարբեր մեկնաբանություններ կան, ընդհուպ այն, որ դա առանձնապես ոչինչ չի նշանակում: Հասկանալի է, որ արձագանք պետք է լիներ նաև Ռուսաստանից: Ի մասնավորի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է.

«Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»:

Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ընդհակառակը:

Ըստ էության, ԱՄՆ-ՀՀ փաստաթղթի ստորագրմանը ՌԴի արձագանքը չի կարելի կոշտ համարել:

Ինչի՞ հետ է դա կապված: Ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, արձագանքը կոշտ չէ, քանի որ Ռուսաստանում հասկանում են՝ ԱՄՆ-ն ոչինչ չի անելու ՀՀ-ին աջակցելու համար՝ ո՛չ ռազմական առումով, ո՛չ քաղաքական. «Ամերիկյան զորքերը չեն պաշտպանելու Սյունիքը թուրք-ադրբեջանական նոր հարձակումից, և ԱՄՆ-ն չի պատրաստվում հանուն ՀՀ-ի հրթիռակոծել Բաքուն կամ Անկարան»:

Մյուս կողմից՝ Մոսկվան տարբեր խողովակներով հասկացնում է ՀՀ իշխանություններին, որ անհնար է լինել ԵԱՏՄ-ում և, դրան զուգահեռ, մաս կազմել ԵՄ-ին։

«Ռուսական իշխանությունները վերջերս հայտարարել են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր սոցիալ տնտեսական հետևանքներ կունենա հայկական տնտեսության համար, այդ թվում՝ կվերանայվեն գազի գները ՀՀ-ի համար։

ՌԴն ունի բազմաթիվ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ՀՀ-ի վրա ազդելու համար»,-նշում են հեղինակները և հիշեցնում մասնավորաբար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։

Ըստ հեղինակների, Մոսկվան մեսիջ է հղում Փաշինյանին և թիմին, որ անհնար է դառնալ հակառուսական պլացդարմ կամ նոր Ուկրաինա Հարավային Կովկասում՝ ընդդեմ ՌԴ-ի, ու շարունակել օգտվել ռուսական էժան էներգակիրներից ու ԵԱՏՄ-ի տված տնտեսական դիվիդենտներից, այսինքն՝ երկու աթոռի վրա նստելու ժամանակն ավարտվել է։Հայտարարվեց, որ առաջիկայում հնարավոր է Թրամփ-Պուտին հանդիպում:

Դրա արդյունքում, ըստ տելեգրամյան ալիքի, աշխարհում գեոպոլիտիկ նոր բաժանում է տեղի ունենալու, և Հարավային Կովկասը հավանաբար անցնելու է Մոսկվայի ազդեցության գոտի. «Այս պահի դրությամբ Վրաստանում իշխանության են ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման կողմնակիցները՝ պրագմատիզմով առաջնորդվող ուժերը, ովքեր չեն ցանկանում դառնալ խրամատ ընդդեմ ՌԴ-ի, սակայն չեն կտրում նաև տնտեսական ու քաղաքական կապերն Արևմուտքի հետ։

Ադրբեջանն ունի սերտ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային կապեր ու նախագծեր ՌԴ-ի հետ, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ երկաթգիծը, որով ՌԴ-ն ադրբեջանական տարածքով դուրս է գալու դեպի Իրան և Պարսից ծոց։

Հայաստանը պետք է ոչ թե հակադրվի ՌԴ-ին՝ ավելի արևմտամետ երևալու համար, այլ պետք է խորացնի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, նոր որակ հաղորդի Իրանի հետ կապերին՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծն ու Արևմուտքից ներդրումներ և տեխնոլոգիաներ բերի հայկական տնտեսություն։

ՌԴ-ն ու Իրանը գնում են ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրմանն, ու ՀՀ-ն չպետք է Հարավային Կովկասում վերածվի անգլոսաքսոնական ուժերի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. դրա հետևանքը լինելու է Բաքվի կողմից Սյունիքի օկուպացիան և Զանգեզուրի միջանցքի բացումը զենքի ուժով։

Այսպիսով, Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ։

ՀՀ-ն պետք է օգտվի նոր ստատուսքվոյից և, չհակադրվելով ուժային կենտրոններին, պրագմատիկ քաղաքականություն վարելով՝ հասնի հայոց բանակի վերազինմանը, տնտեսության հզորացմանը, ինչպես նաև դադարի ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների տարածումը և արևմտամետության քարոզչությունը՝ որպես ՀՀ-ի փրկության միակ ճանապարհ»։

Լրահոս

Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում
Փաշինյանը տեղական ձուկը զզվելի է համարում, ես էլ ստիպված շպրոտներով էի բավարարվում․ Խաչատրյան
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները
Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա
Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում
Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ)
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»
Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները
Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում
«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց
«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին
«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել
Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»