Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՍԱՏՄ պաշտոնյաները կաշառք, նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն են ստացել, թույլ տվել պաշտոնեական կեղծիք


Բացահայտվել են ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք:

Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

Մասնավորպես՝ պարզվել է, որ Ու. Ջ.-ն 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակում, սակայն, ունեցել է էական բացթողումներ։ Այսպես՝ նախքան արտահանումը կենդանիների 21-օրյա կարանտինացումը սկսելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար իրավասու պետական մարմնին ներկայացված դիմումում որպես արտահանման քանակ է նշել 580 գլուխ կենդանի, սակայն փաստացի կարանտինացվել է 345 գլուխ:

Ընդ որում՝ կենդանիներից 50-ի վերաբերյալ կարանտինացման կետ կենդանիների տեղափոխման անասնաբուժական Ձև 1 վկայականն առկա չի եղել։ՀՀ ՍԱՏՄ գլխավոր տեսուչներ Շ. Ս.-ն և Վ. Գ.-ն 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած այցերից մեկի ընթացքում հայտնաբերել են վերը նշված խախտումները, սակայն դրանք չարձանագրելու դիմաց խմբով Ու. Ջ.-ից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ Վ. Գ.-ի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք առ այն, որ կարանտինացման կետում գտնվում է 574 գլուխ կենդանի և առկա է Ձև 1 վկայականը:

Հիշյալ կեղծ տեղեկանքն այնուհետև դրվել է պաշտոնական շրջանառության մեջ, և դրա հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։

Հետագայում պակասող գլխաքանակի առկայության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք և անասնաբուժական Ձև 1 վկայական ստանալու համար Ու. Ջ.-ն դիմել է Արմավիրի համայնքապետարանի անասնաբույժ Ա. Դ.-ին, ով կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար Ու. Ջ.-ին հայտնել է, թե իբր Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 50.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց տրամադրել պահանջվող կեղծ փաստաթղթերը:

Ու. Ջ.-ն ընդունել է այդ առաջարկը, որից հետո Ա. Դ.-ն դիմել է իր որդուն՝ անասնաբույժ Գ. Դ.-ին, Ձև 1 վկայական տրամադրելու համար:

Որդու կազմած կեղծ փաստաթուղթը Ա. Դ.-ն փոխանցել է Ու. Ջ.-ին և նրանից ստացել պահանջած 50.000 ՀՀ դրամը, որը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ տնօրինել է անձամբ:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար Ու. Ջ.-ն դիմել է իր ծանոթ Լ. Ս.-ին, ով պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ Լ Ս.-ի ակտիվ միջամտությամբ, Ու. Ջ-ն կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը և նույն օրը պահանջված ապօրինի վարձատրության գումարը տվել է Լ. Ս.-ին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի՝ ՍԱՏՄ տեսուչներ Վ. Գ.-ին, Շ. Ս.-ին, անասնաբույժներ Ա. Դ.-ին, Գ. Դ.-ին, ինչպես նաև Ու. Ջ.-ին և Լ. Ս.-ին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

Լրացուցիչ նորություններ

...

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)