ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Եվ ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ հանդիպել որքան հնարավոր է շուտ:
Կցանկանայի, որ դա տեղի ունենա ավելի շուտ: Բայց, գիտեք, նախ ես պետք է պաշտոնավարեմ», - ասել է Թրամփը: