Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խոշոր վթար՝ Վանաձորում. կա 12 վիրավոր


Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներ՝ օպերատիվ են գործել Վանաձորի շտապօգնության բժիշկները, որոնց հետ դեպքի վայր են ժամանել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։ Շտապօգնության և Վանաձորի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի ու դասակի հրամանատարների գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալների և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լրահոս

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)
Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով
Մեկ Ուսամա բեն Լադեննա ահաբեկիչ, մեկ էլ ես․ քրգործերը հերթով քանդվում են․ Լիդիա Մանթաշյան (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանը հարբած տղամարդու մասին անեկդոտ հիշեց (տեսանյութ)
ՌԴ-ն հարվածել է Խարկովին. կան զոհեր
Արդյո՞ք Հայաստանի շահն ու հայկական շահը հոմանիշներ են․ Եղոյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ինդոնեզիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն աճել է
Շտապ
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries-ի պահեստին
Լավրով. Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել
Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը
«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը
«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել
«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում
«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է
Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Ողբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում

Ջրալցված նկուղներ, կոտրված ծառեր, թեքված էլեկտրասյուներ. ինչ վիճակ է Գյումրիում

Կոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է Գյումրիում

Խոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Գողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է

Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ

Արտակարգ իրավիճակ Սևանում. Մանրամասներ

Երևանում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծի պոտողայում տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքա

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել

Ողբերգական դեպք Երևանում․ ուղևորը մահացել է, ավտոբուսը շարժվել ու բախվել է շտապօգնության մեքենային

Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին

Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Երևանում 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել

Երևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել

Գյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են