Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$768.55

BTC

$115014

ADA

$0.741395

ETH

$3676.93

SOL

$168

30 °

Yerevan

19 °

Moscow

37 °

Dubai

17 °

London

26 °

Beijing

15 °

Brussels

28 °

Rome

29 °

Madrid

BNB

$768.55

BTC

$115014

ADA

$0.741395

ETH

$3676.93

SOL

$168

30 °

Yerevan

19 °

Moscow

37 °

Dubai

17 °

London

26 °

Beijing

15 °

Brussels

28 °

Rome

29 °

Madrid

Մեր բոլորիս խնդիրն է, որ ՀՀ ժողովուրդը հավատա իր պետությանը, իսկ ՀՀ ժողովուրդն իր պետությանը կհավատա. Փաշինյան (տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետն արձանագրել է, որ մեր երկրում կան բազմաթիվ դիլեմաներ և հասկանալի է, որ այդ դիլեմաների մի որոշակի մասն առնչվում է դատաիրավական համակարգին և պետք է ավելի ինտենսիվ աշխատանք՝ այդ դիլեմաները, երկընտրանքները հասցեագրելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական և հանրային մակարդակում որոշակի բանաձևեր կան, որոնց պատասխանելու կարիք ունեն բոլորը: «Որովհետև մեր իրականության մեջ կարող են փաստացի գոյություն ունենալ այնպիսի հարցադրումներ, ինչպես, օրինակ՝ արդյոք օրինականությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունը ճշմարտությունն է, արդյոք ճշմարտությունն իրականությունն է:

Սրանք հարցեր են, որոնք կարող են շատ տեսական և փիլիսոփայական թվալ, բայց իրականում այս հարցերն ունեն իրական ազդեցություն իրական մարդկանց իրական կյանքում, այդ թվում՝ գործադիր իշխանության ամենօրյա աշխատանքի համար»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ գործընկերների հետ շփվելիս անընդհատ փորձում է ընկալում ձևավորել մի պրոբլեմի վերաբերյալ, որն իր մաշկի վրա զգում է ՀՀ Կառավարությունը: 

«Պիտի խոստովանեմ, որ ինքս էլ եմ զգում, որովհետև Հայաստանում որոշ առումով սուբյեկտիվ, ինչ-որ առումով նաև հասկանալի ընկալում կա, որ արդարության և արդարադատության իրավիճակի վերաբերյալ հարցերը հիմնականում և մեծ մասամբ ուղղված են Կառավարությանը և մեծ մասամբ ուղղված են անձամբ վարչապետին: Ինչո՞ւ է այս մեկը կալանավորված, ինչո՞ւ այն մեկը կալանավորված չէ, ինչո՞ւ է այս մեկը դատապարտված, ինչո՞ւ այն մեկը դատապարտված չէ, ինչո՞ւ այս վճիռը կայացվեց և ինչո՞ւ այն վճիռը չկայացվեց:

Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, այդ հարցերը տալ և պատասխանները ստանալ: Բոլորն այդ հարցերի հետևից գալիս են Կառավարություն, քաղաքական իշխանությանն են դիմում և սա ինչ-որ առումով կարող է ընկալվել որպես պետական համակարգի աշխատանքի թյուրըմբռնման արդյունք:

Բայց մյուս կողմից էլ այստեղ կա իրականություն և օբյեկտիվություն, որովհետև այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն է ընտրությունների ընթացքում ուղենշում այն խնդիրները, որոնք առաջիկա ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգը պետք է իրականացնի և իրագործի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօրվա մեր պետական կառավարման համակարգն ունի մի կարևոր առանձնահատկություն:Վարչապետն ընդգծել է, որ որևէ այլ պետական մարմին ժամանակ առ ժամանակ չի գնում ժողովրդի մոտ և նրա առաջ պատասխանում հարցերին, մանավանդ այսօր, երբ համապետական ընտրությունները վերաբերում են միայն օրենսդիր և որպես արդյունք՝ գործադիր իշխանության ձևավորմանը: 

«Ես պիտի ուղիղ ասեմ ձեզ, հարգելի գործընկերներ և հարգելի դատավորներ, դա ուղիղ իրականություն է, բոլոր այն հարցերը, որոնք ուղղված են ձեզ, բոլոր այդ հարցերին պատասխանում եմ ես:

Ես սա չեմ ասում որևէ հետևության համար, ես ասում եմ որպես իրողություն, որի վերաբերյալ նույնպես պետք է դիրքորոշում որդեգրենք, դա ճի՞շտ է, որ այդպես է, թե դա սխալ է, որ այդպես է: Եթե ճիշտ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պետք է օգնեք, որ ես այդ հարցերի պատասխանները տամ: Եթե սխալ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պիտի օգնեք, որ այդ հարցերը չհնչեն, ինձ այդ հարցերը չհասցեագրվեն»,- ասել է երկրի ղեկավարը:Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ կան դասագրքային ճշմարտություններ, որոնք պետք է անընդհատ արձանագրել: Առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ պատկերացնել պետության զարգացումը, առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ պատկերացնել տնտեսության զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեկ Հանրապետության նախագահի ներկայությամբ մի ամբողջ օր Կառավարության, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի տնտեսության և ընդհանրապես Հայաստանի զարգացման ռազմավարական հարցեր, որովհետև Կառավարության ընկալումը միանշանակ է՝ Հայաստանի զարգացում նշանակում է Հայաստանի տնտեսության զարգացում:

Ուրիշ մեկնաբանություն չկա:

«Եվ բոլոր ուղղություններով քննարկումները հանգեցնում էին այն մտքին, որ միևնույն է՝ Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի, տնտեսական ինչ բանաձև էլ ներդնի, որևէ բանաձևի իրագործում հնարավոր չէ, եթե չկա անկախ դատական համակարգ, եթե չկա դատական այնպիսի համակարգ, որը վստահություն է ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի, որ ինքը պոտենցիալ ռիսկերը կարող է կառավարել, որոնք կարող են ի հայտ գալ գործընկերության հարաբերությունների շրջանում, որովհետև մենք ներդրումների մասին ենք խոսում, մարդը ե՞րբ է ներդրում անում որևէ տեղ, երբ ինքը հաշվարկում է իր ռիսկերը և համարում է, որ այդ ռիսկերը կառավարելի են:

Որոշակի հակասություններ և հակադրություններ, տարընթերցումներ և տարակածություններ ունենալը հնարավոր գործընկերների հետ այն ամենաանկախատեսելի և մեծ ռիսկերից է, որը կարող է գոյություն ունենալ տնտեսական գործունեության բնագավառում:

Ո՞ր դեպքում մարդը կասի՝ ես վերցնում եմ այդ ռիսկը և այս ներդրումն անում եմ, այս գործը ձեռնարկում եմ, եթե նա համոզմունք ունենա, որ եթե խնդիրները ծագեն՝ կա տեղ, որ ինքը կգնա և այդ խնդիրը կլուծի, եթե ինքը գործել է կանոններով և եթե իր դեմ գործել են կանոններով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ եթե չկա այս համոզմունքը՝ ներդրումներ և տնտեսական զարգացում տեղի չի ունենա և հակառակը՝ Հայաստանից ռեսուրսները կհոսեն այլ տեղեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ չի ասում, որ սա Հայաստանի զարգացման միակ գործոնն է, բայց սա Հայաստանի զարգացման անկյունաքարային գործոններից մեկն է և այն ըմբռնումը, որ Հայաստանում զարգացման առանցքային նախապայմաններից մեկն անկախ դատական համակարգն է` Կառավարության շրջանում, ըստ էության, գենետիկ մակարդակի ճշմարտություն է, անառարկելի ճշմարտություն է:Երկրին ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ պահից ծագում է նաև այս ըմբռնման մեկնաբանության հարցը, իսկ ումի՞ց է անկախ դատական համակարգը: 

«Սա էլ է շատ կարևոր`ումի՞ց է անկախ դատական համակարգը: Ես միշտ եղել եմ այն համոզմունքին, որ դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից այն առումով, որ ժողովուրդն է Հայաստանում որևէ իշխանության գեներացման աղբյուրը:

Ժողովուրդն է օրենսդիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է գործադիր իշխանության գեներացման աղբյուրը, ժողովուրդն է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանության գեներացման աղբյուրը և ժողովուրդը պետք է լինի նաև դատական համակարգի գեներացման աղբյուրը:

Ամեն տեղում իր մեխանիզմը կա: Բայց ես երբ մտածում եմ, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ այս խզումը, որը ընդ որում, ասում եմ` դա ուրիշ հարց է` ինչքանով օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Նույնը վերաբերում է կոռուպցիային, որովհետև մենք նաև քաղաքական թիմում երբ քննարկում ենք, թե ինչն է պատճառը, որ այն սկզբնական շրջանի շատ մեծ ընկալումը հեղափոխությունից հետո, որ կոռուպցիան վերանում է, վերացել է Հայաստանից, ինչո՞ւ այդ ընկալումն այսօր չկա: Արդյո՞ք նրա համար, որ մենք դարձել ենք կոռումպացված:

Բայց մենք հասկանում ենք, որ կոռուպցիայի ընկալումն ավելի կարևոր է, իհարկե, նաև օբյեկտիվորեն այդ ընկալումը ձևավորվում է որոշակի դեպքերից, այդ թվում` իրավապահ մարմինների գործունեությունից, որը նույնպես Կառավարության քաղաքական կամքի շրջանակում է գործում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր, այդ թվում՝ գործող պաշտոնյաներ, ձերբակալվում են, կալանավորվում են, դատապարտվում են, և դա ձևավորում է ընկալում: Դա ըստ վարչապետի, նշանակում է` այնուամենայնիվ այնպես չէ, որ այդ ընկալումն իրականությունից ընդհանրապես կտրված է: Հետևաբար, երկրի ղեկավարի խոսքով, հարց է ծագում` ինչո՞ւ է այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացումն առնվազն ոչ լիարժեք, որովհետև վարչապետի կարծիքով, նաև արդարության և արդարադատության օրգանական կապի խնդիր ունենք Հայաստանի ժողովրդի իշխանության միակ աղբյուրի հետ:

«Եվ այս քաղաքական խնդիրն, իմ կարծիքով, մենք դեռևս չենք կարողացել լուծել, և այդ խնդիրը կարծում եմ, որ սպասում է լուծման: Բայց սա այն դեպքն է, որ Կառավարությունը և օրենսդիր իշխանությունը միայնակ չեն կարող այդ խնդիրը լուծել:

Մեր բոլորիս խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հավատա իր պետությանը, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր պետությանը կհավատա, եթե հավատա իր ինքնակառավարման մարմիններին, եթե հավատա իր օրենսդիր իշխանությանը, եթե հավատա իր գործադիր իշխանությանը, եթե հավատա իր դատական իշխանությանը: Սա է այն կետը, որտեղ ինչքան էլ իշխանության տարբեր թևերը լինեն անջատ, ունենան միասնական խնդիր:

Այդ խնդիրն է՝ ունենալ օրգանական կապ ժողովրդի և նրա ձգտումների հետ, ընդ որում, ես չեմ ասում, որ իշխանությունները պետք է ժողովրդի ձգտումները, ընկալումները միանգամից այսպես իրականացնեն: Եթե այդպես մտածեինք` 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք ոչ թե կգնայինք ինստիտուցիոնալ զարմացման ճանապարհով, ես շնորհակալ եմ, որ ցույց տրվեց, թե վերջին շրջանում ի՞նչ ներդրում է արել Կառավարությունը, այդ թվում` արդարադատության ոլորտում, այլ կգնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, որը կործանարար կլիներ մեր պետության համար:

Այսինքն`դա կլիներ մի հարված, որից մեր պետությունը չէր կարող վերականգնվել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրենք գնացել են ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով, և այն ներդրումը, որ արվել է ինստիտուտների կայացման գործում, այդ ներդրումները պետք է վերադառնան ժողովրդին` սեփական պետության նկատմամբ ունեցած հավատի ձևով: Երկրի ղեկավարի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում այդ պրոբլեմը կա, հատկապես արդարադատության ոլորտում, երբ արդարադատությունը համարվում է ավելի հասանելի, այսպես կոչված էլիտաներին, քան շարքային մարդկանց:

Սա, վարչապետի համոզմամբ, ունի նաև օբյեկտիվ պատճառներ, որովհետև արդարադատությունը նշանակում է, կախված է նրանից, թե մարդն ինչքանով հնարավորություն ունի պրոֆեսիոնալ փաստաբանական ծառայություններից օգտվել, պաշտպանի ծառայություններից օգտվել:«Եվ սա կա, սա իրողություն է, որը դժվար է հաղթահարել նույնիսկ ամենազարգացած երկրներում, բայց մեր առանձնահատկությունները հաշվի առնելով` մենք պետք է ամեն օր ավելի ամբողջական ընկալում ունենանք և ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի չստեղծվի տպավորություն, թե արդարությունը և արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին:

Եվ ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չունի հնարավորություն, տեսական կամ գործնական շանս` դրանից օգտվելու: Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել, և ես կուզենայի ձեզ հետ նույնպես կիսել այդ խնդիրը. մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ:

Եվ այս հենքի վրա կառուցվի այն իրականությունը, որը պիտի խորացնի, ամրապնդի և մշտական դարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատը սեփական հայրենիքի, սեփական պետության նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն դատավորներին, ովքեր այս տրամաբանությամբ են առաջնորդվում և ովքեր պատրաստակամ են ստանձնել այս առաքելությունը` արդարադատությունը հավասարեցնելու արդարությանը և ճշմարտությանը:«Ես հավատում եմ, որ խոսում եմ հենց նման լսարանի հետ և ուզում եմ բոլորիդ և բոլորիս շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար, հաջողություն մաղթել այս գործում հաջողությունների հասնելու և մեր ժողովրդի հավատը սեփական պետության և ապագայի նկատմամբ շարունակաբար ամրապնդելու գործում»,- եզրափակել է երկրի ղեկավարը: 

Լրահոս

Թրամփը ցանկանում է անձամբ հանդիպել Պուտինի հետ․ NYT
Wildberries-ը Մոսկվայում 75 հարկանի երկնաքեր կկառուցի
Իտալիայում կկառուցվի աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը․ AP
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Թրամփը՝ Պուտին-Ուիթքոֆ հանդիպման մասին
Ալիև-Փաշինյան բանակցություններ․ միջնորդը Վաշինգտոնն է
ԱՄՆ ռազմաբազան հայտնում է զոհերի մասին
Գազայի ՆԳՆ-ն կոչ է անում դադարեցնել մարդասիրական օգնության օդային նետումները
«Կիրականանա այն երազանքը, որը ես կրել եմ իմ մեջ այդքան տարիներ». Արկադի Դումիկյան
Ռուբեն Հակոբյանին մեղադրում են առանց տուժողների. նա հրաժարվել է ցուցմունք տալ
Գևորգ Պապոյանը հանդիմանում է օգտատիրոջը «հաղթանակ» բառը սխալ գրելու համար. մեկ այլ օգտատեր հակադարձում է «Սովորի չէ, այլ՝ սովորիր» (լուսանկար)
Ֆիլիպ Կիրկորովը պարտվեց Պենսիոնային հիմնադրամին
Կարևոր
Հայտնի են դարձել Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայության ավարտի ամսաթվերը
«Հեքիաթն ու իրականությունը միաձուլվում են». Նազիկ Ավդալյանի նոր հրապարակումը՝ Օքսֆորդից (լուսանկարներ)
Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց․ ավարտում եմ կարիերաս․ Վարազդատ Հարոյան
Մեգան Մարքլը համեստորեն նշել է 44-ամյակը
Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն են
Վալերի Լեոնտևը մի քանի տարվա դադարից հետո կրկին ելույթ կունենա Ռուսաստանում
Մեդինսկին հայտարարել է, որ Կիևը հրաժարվում է 1000 ուկրաինացի ռազմագերիներից
Ալիևն այդ թղթի կտորի դիմաց նոր զիջումներ է կորզելու Փաշինյանից. ի՞նչ է ստորագրվելու Վաշինգտոնում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ռուբեն Հակոբյանին մեղադրում են առանց տուժողների. նա հրաժարվել է ցուցմունք տալ

Ալիևն այդ թղթի կտորի դիմաց նոր զիջումներ է կորզելու Փաշինյանից. ի՞նչ է ստորագրվելու Վաշինգտոնում (տեսանյութ)

Իշխանությունը ստիպողական վազքի մեջ է՝ տարբեր կողմերի ճնշման ներքո. Անուշ Սեդրակյան (տեսանյութ)

Նարեկ Կարապետյանը տեղյա՞կ է, որ Վանաձորը չունի կոյուղաջրերի մաքրման կայան (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

Փաստացի Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն․ Շարմազանով

Արաբկիրի՝ մեկ տարի առաջ կալանավորված թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի

Այս քննարկումները վկայում են ինքնիշխանության նվազման մասին. Հակոբ Բադալյան

«Վեոլիա Ջուրը» չի մատակարարում բավարար ջուր. Արարատի մարզում բողոքներ են բարձրանում

Փաշինյանն ԱՄՆ–ում եռակողմ հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Ադրբեջանը հյուծված էր. պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, եթե իշխանությունը փոխվեր. Էդգար Էլբակյան (տեսանյութ)

«Մեղքերի մեջ կորած ուժը մեզ չի կարող հաշվետվության կանչել»․Օհանյանը՝ ներքաղաքական լարվածության մասին (տեսանյութ)

Հայ ժողովրդին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա՝ ինքնալուծարում և ինքնասպանություն

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

«Մեր ձևով» արտահայտությունից՝ մեկուսարան․ Սամվել Կարապետյանը կրկին հարցաքննվել է

Ո՞վ է Միքայել Սրբազանի գործը քննող դատավորը

Տխմարություն է, թե սրբազանները չպետք է ունենան անձնական կյանք․ Աշոտյան

Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլար, կառավարությունը նրա որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար. Առաքելյան

Քոչարյանը մոռացել էր նշել Ջենիֆեր Լոպեսի քաղաքական ուժի մասին